ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Խաղաղությունն է կերտում երկխոսության մշակույթ»․ ազգային մշակույթների հանդիպում՝ «Ընտանիք» կենտրոնում

Հոկտեմբերի 21, 2026
Դպրոցական անցուդարձ

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Խաղաղությունն է կերտում երկխոսության մշակույթ» խորագրով փառատոնը՝ համախմբելով Շիրակի մարզում ապրող ազգային փոքրամասնությունների՝ հունական, ռուսական, Արմավիրի մարզի Ակնալիճի եզդիական, Արարատի մարզի Վերին Դվինի ասորական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Ջավախքի՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի կրթամշակութային հաստատությունների մանկավարժներին ու սաներին։ Փառատոնը դարձավ տարբեր մշակույթների հանդիպման և ստեղծագործական համագործակցության յուրօրինակ հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը։ Դահլիճում առանձին հարթակներում ներկայացված էին տարբեր ազգային մշակույթների առանձնահատկությունները բնորոշող ձեռագործ աշխատանքներ՝ բացահայտելով մշակութային բազմազանության հարստությունն ու տարբեր ժողովուրդներին միավորող արժեքները։ Միջոցառման գեղարվեստական հատվածը հագեցած էր համատեղ ելույթներով։ Մասնակիցները երգի, պարի և արվեստի այլ դրսևորումների միջոցով ներկայացրին միմյանց մշակույթները՝ ստեղծելով ջերմ, անկեղծ և համագործակցային մթնոլորտ։ Համատեղ ստեղծագործական ելույթները ոչ միայն ընդգծեցին յուրաքանչյուր ազգի մշակութային ինքնատիպությունը, այլև ցույց տվեցին, որ տարբերությունները կարող են դառնալ փոխադարձ հարստացման և միասնության հիմք։ Փառատոնի ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ղեկավարները հանդես եկան ողջույնի և շնորհակալական խոսքերով՝ կարևորելով նախաձեռնության նշանակությունը միջմշակութային երկխոսության զարգացման, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանման և կրթամշակութային համագործակցության ամրապնդման գործում։ Նրանք իրենց գոհունակությունն արտահայտեցին կազմակերպված միջոցառման, մասնակիցների ակտիվ ներգրավվածության և մշակույթների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական կապի համար։ Միջոցառման ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը շնորհակալագրեր և Սուրբ Գրքեր նվիրեց համագործակցությանն աջակցած և ծրագրի իրականացման գործում ներդրում ունեցած մասնակիցներին ու ներկայացուցիչներին՝ արժևորելով նրանց մասնակցությունը, նվիրումն ու մշակութային երկխոսության զարգացմանն ուղղված ջանքերը։ «Խաղաղությունն է կերտում երկխոսության մշակույթ» փառատոնը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մշակույթը ժողովուրդներին միավորող հզոր կամուրջ է։ Միմյանց ավանդույթները ճանաչելը, ազգային ինքնությունը հարգելը և համատեղ ստեղծագործելը նպաստում են փոխըմբռնման խորացմանը, համերաշխության ամրապնդմանն ու խաղաղ համակեցության մշակույթի ձևավորմանը։

Գեղարվեստական մասի վարչի՝ Է. Ֆրանգուլյան

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…