ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Ազգային ինքնություն»․ ասորական մշակույթի ներկայացումը Վերին Դվինում ծրագրի երկրորդ փուլի շրջանակում

Հոկտեմբերի 21, 2026
Դպրոցական անցուդարձ

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Վերին Դվին համայնքում ներկայացվեց ասորական հարուստ մշակույթը։ «Ընտանիք» կենտրոնի սաները հանդես եկան համատեղ գեղարվեստական ելույթներով։ Ասորական երգն ու պարը միահյուսվեցին հայկական երաժշտական ավանդույթներին՝ դուդուկի հնչյունների ներքո ստեղծելով մշակութային ներդաշնակության յուրահատուկ մթնոլորտ։ Կազմակերպվեց նաև նկարչական ֆլեշմոբ, որի ընթացքում մասնակիցներն արվեստի միջոցով ներկայացրին ազգային փոքրամասնության մշակութային առանձնահատկություններն ու արժեքները։ Համատեղ ելույթներն ու ստեղծագործական աշխատանքները նպաստեցին մշակութային երկխոսության ձևավորմանը, փոխադարձ ճանաչման խորացմանը և բարեկամական կապերի ամրապնդմանը։ Միջոցառման ավարտին Վերին Դվինի միջնակարգ դպրոցի տնօրենությունը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով միջոցառման բովանդակային կարևորությունն ու թեմայի նպատակային ընտրությունը։ Իր երախտագիտությունը հայտնեց նաև համայնքի ղեկավարը՝ Լյուդմիլա Պետրովան արժևորելով երկու մշակույթների միավորման, փոխճանաչման և համագործակցության խթանման նախաձեռնությունը։ «Հանուն մշակութային երկխոսության» ծրագիրը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ միավորում է մարդկանց, սերունդներին ու ժողովուրդներին՝ դառնալով փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարեկամության ամուր կամուրջ։

Միջոցառման ավարտին սաներն այցելեցին նաև Հնաբերդ գյուղի տարածքում գտնվող պատմական Դվին մայրաքաղաքի հնավայր, որը ներառված է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքում։ Այցելությունը հնարավորություն տվեց մասնակիցներին հաղորդակցվելու նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։

Գեղարվեստական մասի վարչի՝ Է. Ֆրանգուլյան

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…