ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Ազգային ինքնություն» խորագրով միջոցառումներ Գյումրու հունական և ռուսական կենտրոններում

Հոկտեմբերի 21, 2026
Դպրոցական անցուդարձ

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում «Ազգային ինքնություն» խորագրով միջոցառումների շարքը շարունակվեց նաև Գյումրու հունական և ռուսական կենտրոններում՝ ներկայացնելով հունական և ռուսական մշակույթների հարուստ ավանդույթներն ու ինքնատիպությունը։ Հանդիպումների ընթացքում «Ընտանիք» կենտրոնի սաները հանդես եկան համատեղ գեղարվեստական ելույթներով՝ բացահայտեցին ժողովուրդների մշակութային ինքնատիպությունը՝ ստեղծելով ջերմ ու համագործակցային մթնոլորտ։ Ստեղծագործական նախաձեռնություններն ու համատեղ ելույթները դարձան մշակույթների երկխոսության յուրօրինակ հարթակ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ավելի մոտիկից ճանաչելու միմյանց ավանդույթներն ու արժեքները։ Գյումրու հունական և ռուսական կենտրոններում կազմակերպված հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծեցին մշակույթի միավորող ուժը՝ նպաստելով տարբեր ազգային համայնքների միջև փոխըմբռնման խորացմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանն ու բարեկամության խթանմանը։ Կենտրոնների ներկայացուցիչները կարևորեցին նման նախաձեռնությունների դերը ազգային մշակույթների ճանաչելիության բարձրացման, ժողովուրդների միջև երկխոսության զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործում։

Գեղարվեստական մասի վարչի՝ Է. Ֆրանգուլյան

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…