ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Հոկտեմբերի 20, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հոկտեմբերի 19–30-ն ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով։

Այստեղ ամեն օր (ժամը՝ 10:00–20:00) հանրությանը ներկայացվում են մշակութային, կրթական, երիտասարդական և սպորտային ծրագրեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանն այցելել են մարզահամերգային համալիր, շրջել ԿԳՄՍՆ տաղավարում, ինչպես նաև մշակութային այլ հարթակներում, ծանոթացել ներկայացված նախագծերին ու բնապահպանական-մշակութային նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալները շեշտադրել են, որ արվեստը, մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն երիտասարդների շրջանում բնապահպանական մտածողություն ձևավորելու առումով:

ԿԳՄՍՆ տաղավարում հոկտեմբերի 20-ին ոլորտային ներկայացումներով հանդես են եկել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ու թատերահամերգային կազմակերպությունները։ 

Մշակութային ժառանգության և թանգարանային ծրագրեր

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ներկայացել է «Բնության կոդերը. բույս, թել, փայտ, կավ, մետաղ» խորագրով ցուցադրությամբ, Հայաստանի պատմության թանգարանը՝ «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» նախագծով, Երվանդ Քոչարի թանգարանը՝ «Արարչագործություն և մարդկային վերափոխում» թեմատիկ ծրագրով։ «Սևան» երիտասարդական ակումբը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, տարածաշրջանի ժողովրդական երգերն ու պատմությունները, ինչպես նաև Սևանի ավազանի ձկնորսական մշակույթը՝ ֆիլմերի, էլեկտրոնային ու տպագիր գրականության միջոցով։

Փոխնախարարները շրջել են նաև Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի առանձին տաղավարում:

Ստեղծարար ոլորտներ և թատերահամերգային ծրագրեր

Նախարարության տաղավարում իրենց ստեղծարար ուղղություններն ու միջոցառումները են ներկայացրել Երևանի խամաճիկների պետական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Արամ Խաչատրյան հիմնադրամը, Կապանի փառատոնը, «Ֆեյշն Սկաուտ» ստեղծարար նախաձեռնությունը:

Մշակույթը՝ Կանաչ գոտում

Հոկտեմբերի 20-30-ը Կանաչ գոտու տարբեր հարթակներում անցկացվում են մշակութային  բազմաբնույթ ծրագրեր:

Դրանց միջոցով ներկաները բացահայտում են արվեստի, մշակույթի և ստեղծագործական ինքնարտահայտման բազմազանությունը:

COP17 Կանաչ գոտու հարթակում մշակութային միջոցառումների օրակարգը՝ https://tinyurl.com/3ppf47d6:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…