Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կապույտ գոտու «Հայաստան» տաղավարում այսօր անցկացվել է ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ կազմակերպած բարձր մակարդակի քննարկումը՝ «Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» թեմայով։
Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ինչպես նաև գործընկեր երկրների նախարարների տեղակալներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկման առաջին հատվածը վերաբերել է քաղաքական առաջնորդությանը հանուն կենսաբազմազանության, պարենային անվտանգության և մարդկային կապիտալի։ Մասնակիցները մտքեր են փոխանակել, թե ինչպես կարող են կառավարությունները փոխկապակցել կրթության, պարենային համակարգերի և կենսաբազմազանության քաղաքականությունները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը նշել է, որ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրում կրթությունը դիտարկվում է որպես «ռազմավարությունների ռազմավարություն»: Նրա խոսքով՝ դպրոցական սննդի ծրագրերի հաջողությունը պետք է գնահատել ոչ միայն նրանով, թե օրական քանի երեխա է սնունդ ստանում, այլ նաև՝ ինչ գիտելիքներ և սովորություններ են ձևավորվում երեխաների մոտ։ «Դպրոցական ջերմատները ծառայում են որպես կրթական միջավայր. աշակերտները տեսնում են, թե ինչ է աճում իրենց համայնքում, այնուհետև նույն մթերքը տեսնում են իրենց ափսեում։ Երեխաներն ավելի հակված են պահպանելու այն, ինչ ճանաչում և հասկանում են։ Ուստի, կարևոր է հենց այս ուղղությամբ կրթական ծրագրերի զարգացումը»,- ասել է Աննա Բաբաջանյանը՝ շեշտելով կրթության միջոցով բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը:
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է՝ միջազգային գործընկերությունները պետք է կամուրջ լինեն բազմակողմ հանձնառությունների և ազգային ծրագրերի միջև: Նա հավելել է՝ Հայաստանը պատրաստ է իր փորձով կիսվել գործընկերների հետ։
Ղրղզստանի և Ինդոնեզիայի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց երկրների մոտեցումները՝ կարևորելով դպրոցական սննդի կապը տեղական արտադրության, հողի ու ջրի կայուն օգտագործման և սննդի թափոնների կրճատման հետ։
Քննարկման երկրորդ հատվածը նվիրված էր դպրոցական սննդին՝ որպես համակարգային փոփոխությունների հարթակի։ Քննարկվել է, թե ինչպես կարող են դպրոցական սնունդն ու կրթական համակարգերը ապահովել չափելի արդյունքներ պարենային անվտանգության, տնտեսական զարգացման և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում։
Բրազիլիայում ՊՀԾ-ի՝ սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը նշել է, որ երկրում ամեն օր սնվում է 40 միլիոն աշակերտ, իսկ օրենքը պահանջում է դպրոցական սննդի միջոցների առնվազն 45 տոկոսն ուղղել փոքր գյուղացիական տնտեսություններից մթերք գնելուն։
Հոկտեմբերի 19–30-ը «Հայաստան» տաղավարում ամեն օր՝ ժամը 10:00–13:00֊ը և 15:00–18:00֊ը, գործում է նաև «Կենսաբազմազանությունից՝ մինչև դպրոցական սեղան» վիրտուալ իրականության փորձառությունը՝ 360° ճամփորդություն դպրոցական այգիներից և գյուղացիական տնտեսություններից մինչև հացի արտադրամասեր ու դպրոցական ճաշարաններ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…
Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց