ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ժաննա Անդրեասյանը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում

Հոկտեմբերի 19, 2026
Միջազգային լուրեր

Հոկտեմբերի 19–30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է առանձին տաղավար։ 

Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար անցկացվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ Տաղավարը բաց է ամեն օր՝ ժամը 10։00–20։00-ը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն  այցելել են մարզահամերգային համալիր, շրջել տաղավարներում, ծանոթացել նախագծերին:

ԿԳՄՍՆ տաղավարում այսօր ներկայացվում է հանրակրթության ոլորտը: Մասնավորապես՝ «Այբ» դպրոցի աշակերտները նախարարին են ներկայացրել «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի» նախագիծը, իսկ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշխատանքները՝ «Կլիմայական արկղիկ» ծրագիրը՝ սովորողների մասնակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս շրջանում, երբ դպրոցական արձակուրդներ են, աշակերտների անելիքները պետք է կենտրոնանան COP17-ի «Կանաչ գոտում» գործող թեմատիկ տաղավարներում ներկայացվող ծրագրերի ուղղությամբ: Ըստ նրա՝ անցկացվող մի շարք միջոցառումներ կրթության առանցքային մաս են, և շատ կարևոր է, որ դպրոցականներն այս ընթացքում ակտիվորեն այցելեն «Կանաչ գոտի», ծանոթանան կենսաբազմազանության  խնդիրներին  և քննարկվող թեմաներին:

Տաղավարներում ներկա աշակերտներին խրախուսելով՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նրանց կատարած նախագծային աշխատանքները, այսպիսով, ավելի տեսանելի են դառնում ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության համար, ինչը աշակերտների համար լավ մոտիվացիա է՝ հանդես գալու նոր նախագծերով: 

Նախարարն այցելել է նաև այլ տաղավարներ: Նա, մասնավորապես, ծանոթացել է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարին, որը ներկայացվել է Երևանի պետական համալսարանի համակարգմամբ։ 

Օրվա ընթացքում տարբեր համալսարաններ կներկայացնեն Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, բնապահպանական հիմնախնդիրներն ու երիտասարդների մասնակցությամբ իրականացվող նախաձեռնությունները։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը կներկայացնի Հայաստանը՝ որպես Կովկասի կենսաբազմազանության դեռևս չբացահայտված կենտրոն, ինչպես նաև Հայաստանի քարանձավների միկրոօրգանիզմների բազմազանությանը նվիրված հետազոտությունը։

ԿԳՄՍ նախարարության տաղավարի ամենօրյա միջոցառումների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://escs.gov.am/articles/news/478: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…