Հոկտեմբերի 16-18–ը Հայաստանում կանցկացվի eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը, որին մասնակցում է շուրջ 60 ներկայացուցիչ՝ աշխարհի ավելի քան 10 երկրներից։
Այս տարվա համաժողովի հիմնական թեման է «Ապագայի դպրոցը. ինչպե՞ս պատրաստել սովորողներին անորոշ ու արագ փոփոխվող աշխարհի համար»։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ընդգծել է eTwinning համայնքին հայաստանյան դպրոցների անդամակցության կարևորությունը՝ միջազգային համագործակցության, փորձի փոխանակման, ժամանակակից մանկավարժական մոտեցումների և կրթության արդիականության տեսանկյունից։
«Ես հավատացած եմ, որ eTwinning-ը միայն դպրոցների փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարթակ չէ։ Այն նախ և առաջ մարդկանց մասին է, աշխարհի տարբեր ծայրերում ապրող ուսուցիչների, որոնք հնարավորություն են ստանում հանդիպելու, գաղափարներ կիսելու, միմյանցից սովորելու և իրենց աշակերտների համար նոր հնարավորություններ ստեղծելու։ Մենք այսօր այստեղ ենք հավաքվել ոչ միայն մեր մասնագիտական կարողությունները կիսելու, այլև նոր մարդկանց հանդիպելու, նոր հնարավորություններ բացահայտելու և, հուսով եմ, նոր ընկերներ և համագործակցություններ ձեռք բերելու համար»,– ասել է Արտակ Պողոսյանը։
«Ապագային պատրաստ դպրոցներ» խորագիրը կրող համաժողովի մասնակիցները շուրջ 3 օր կքննարկեն կրթության ապագային, արհեստական բանականության կիրառմանը, քննադատական մտածողությանն ու ուսուցիչների բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։
eTwinning Հայաստան ծրագրի համակարգող Տաթևիկ Յափուջյանը, անդրադառնալով համաժողովի նպատակներին, նշել է, որ դրանք չեն սահմանափակվում միայն գաղափարների փոխանակմամբ։ Եռօրյա քննարկումների հիմնական նպատակն այդ գաղափարների իրագործումն է․
«Ապագային պատրաստ դպրոցն այն չէ, որն օգտագործում է վաղվա տեխնոլոգիաներն ու գործիքները։ Դա այն դպրոց է, որն օգնում է յուրաքանչյուր սովորողի զարգացնել գիտելիքներ, հմտություններ, արժեքներ և ինքնավստահություն՝ վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար։ Դա այն դպրոց է, որտեղ սովորողներին խրախուսում են քննադատաբար մտածել, հարցեր տալ, ստեղծագործել, համագործակցել ուրիշների հետ և սովորել սեփական սխալներից»,– ասել է Տաթևիկ Յափուջյանը։
Համաժողովի առանցքային թեմաներից են արհեստական բանականությունն ու քննադատական մտածողությունը, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում ժամանակակից կրթության օրակարգում, քանի որ թվային գործիքների կիրառումը դպրոցում պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական հմտություններ, այլև տեղեկատվությունը վերլուծելու, փաստերը ստուգելու և ինքնուրույն եզրակացություններ անելու կարողություն։
Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան գործընկերներ որոնելու և նախագծեր մշակելու։ Այս ձևաչափը հնարավորություն կտա մասնակիցներին քննարկել համատեղ նախաձեռնությունների գաղափարներ և հիմքեր ստեղծել միջազգային կրթական նախագծերի համար, որոնց կմասնակցեն նաև նրանց աշակերտները։
Նշենք, որ 2013 թ․–ից ի վեր eTwinning համաեվրոպական ծրագրին միացել են ավելի քան 780 հայաստանյան դպրոց և շուրջ 1400 ուսուցիչ։ Ավելի քան 50 ուսուցիչ մասնակցել է միջազգային սեմինարների, տասնյակ ուսուցիչներ հեղինակել և մասնակցել են միջազգային նախագծերի, միջազգային մրցույթի հաղթողներ ճանաչվել։ Հայաստանում eTwinning ծրագիրը համակարգում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…
Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց