ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նախարարը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին

Հոկտեմբերի 15, 2026
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում նոր մակարդակի կհասցվի Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը:

«Մեր երկրները համագործակցության լայն օրակարգ ունեն, մասնավորապես՝ կրթության,  մշակույթի և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ հետևողականորեն զարգացնելու Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցությունը»,- ասել է նախարարը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների հետևողական քաղաքականությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների՝ Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի գործունեության ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման, երկու երկրների տարբեր կառույցների միջև կապերի ամրապնդման վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել են ինչպես արհեստական բանականության կիրառության, այնպես էլ ֆրանսերենի ուսուցման խթանման հարցերը:

Առանձնակի ընդգծվել է 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այժմ ընթանում են խաղերի նախապատրաստական աշխատանքները, որի համակարգումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառման կազմակերպմանն առնչվող ընթացիկ հարցերի շրջանակում կարևորվել են կամավորների ընդգրկումը և ֆրանսերենի դասընթացների կազմակերպումը։ Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը․ կարևորվել են թանգարանների, պատկերասրահների, գրադարանների միջև երկարաժամկետ գործընկերության զարգացումը, Հայաստանի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերը: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…