ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

2 մլրդ 357 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում գիտության ոլորտին. 2018 թվականից ի վեր ֆինանսավորումը եռապատկվել է

Հոկտեմբերի 15, 2026
Լուրեր կազմակերպություններից

Գիտության ոլորտին լրացուցիչ 2 մլրդ 356.9 մլն դրամ ֆինանսավորում կհատկացվի. 12 գիտական կենտրոն կվերազինվի 21 նոր սարքավորմամբ։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխմամբ։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ միջոցները կուղղվեն գիտական կենտրոնների՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը և գիտական դրամաշնորհային հետազոտությունների ֆինանսավորմանը։

Նա ընդգծել է՝ գիտական ենթակառուցվածքների զարգացումը և գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորումը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են։

Նախարարի խոսքով՝ 2021 թվականից սկսած՝ գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ իրականացվել են տասնյակ միլիարդավոր դրամների ներդրումներ, որոնց արդյունքում բուհերում և գիտական կազմակերպություններում ձևավորվել են ժամանակակից հետազոտական լաբորատորիաներ. «Այս ներդրումները հնարավորություն են տվել մեր գիտական ինստիտուտներում և բուհերում ձևավորելու լաբորատորիաներ, որոնցում հնարավոր է իրականացնել նորագույն հետազոտություններ։ Այն հետազոտությունները, որոնց համար նախկինում անհրաժեշտ էր դիմել արտերկրի լաբորատորիաներին, այսօր արդեն կարողանում ենք իրականացնել Հայաստանում»,- նշել է նախարարը։

Վերաբաշխվող գումարից 1 մլրդ 567.3 մլն դրամը կուղղվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելուն։ Նախատեսվում է 12 գիտական կենտրոն վերազինել 21 սարքավորումներով։

Նա նշել է, որ գիտական սարքավորումների ձեռքբերման արդյունքներն արդեն տեսանելի են ոչ միայն գիտական հրապարակումների, այլև փորձարարական մշակումների և կիրառական նշանակության հետազոտությունների տեսքով։ Նոր սարքավորումները կհամալրեն գործող լաբորատորիաների կարողությունները՝ ստեղծելով հետազոտությունների զարգացման և մասնավոր հատվածի հետ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ։ Մասնավորապես՝ որոշմամբ համապատասխան ֆինասավորում է հատկացվում Երևանի պետական համալսարանի լաբորատորիայի համար նոր սարքավորման ձեռքբերմանը, որը կնպաստի կիսահաղորդիչների ոլորտում հետազոտական աշխատանքների զարգացմանը։ Միջոցներ են նախատեսված  նաև Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար համալիր անալիզատորի ձեռքբերման նպատակով․ սարքավորումը հնարավորություն կտա իրականացնելու նաև երկակի նշանակության հետազոտություններ, ստանալու կիրառական արդյունքներ և ընդլայնելու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը։

Ընդունված որոշման արդյունքում կավելանան նաև գիտական դրամաշնորհների հատկացումները՝ այդ նպատակին ուղղելով 789.6 մլն դրամ։ Այս ֆինանսավորումը նախատեսված է  մասնավորապես «ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia - 2026»» «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2026» և «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում  - 2026» ծրագրերի համար։ Երկու մրցույթների փորձաքննության փուլն ավարտվել է, իսկ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2026» մրցույթը գտնվում է ավարտական փուլում։

Նախարարը նշել է, որ երեք ծրագրերն էլ ընդգրկում են լայն աշխարհագրություն․ «Սա ցույց է տալիս, որ այս ուղղություններով Կառավարության հետևողական քաղաքականությունը տալիս է իր արդյունքները, և գիտության ոլորտի ցուցանիշները վկայում են այն մասին, որ այս ջանքերի շարունակականությունը կբերի նաև ցանկալի արդյունքին, որոնք ամրագրված են ինչպես Կառավարության ծրագրում, այնպես էլ Գիտության ռազմավարությամբ»։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2021 թվականից մինչ այժմ  160 հետազոտական ծրագրի է աջակցություն տրվել՝ ընդհանուր 23,8 մլրդ դրամ ծավալով։ Այս տարի արդեն հետազոտությունների համար հատկացված է եղել 8,4 մլրդ դրամ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության ոլորտի ցուցանիշները հիմք են տալիս ակնկալելու, որ այս ջանքերի շարունակականությունն ապահովելու է այն արդյունքները, որոնք ամրագրված են ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ գիտության զարգացման ռազմավարությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումն աճել է՝ գրեթե եռապատկվելով։ Միաժամանակ, նա կարևորել է ֆինանսավորման նման նշանակալի աճի վերաբերյալ հանրային քննարկումներն ու իրազեկումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…