ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

Հոկտեմբերի 15, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ապարանի արվեստի դպրոցում ներկա է եղել եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը։

Կինոդիտումը կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների «Տանիքը՝ Հայաստան» փառատոնի շրջանակում, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է, որ «Տանիքը՝ Հայաստան» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում։

«Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կինոյի միջոցով ավելի լավ ճանաչելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ բացահայտելով համայնքների գործունեությունը, ինչպես նաև մեր երկրում ապրող ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ինքնությունն ու կենսակերպը։ Առանձնակի կարևորություն ունի ծրագրի ապակենտրոնացված ձևաչափը և մշակութային միջոցառումների կազմակերպումը մարզերում, որը նախարարության ընդհանուր քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Այս խոսքերն առանձնահատուկ վստահությամբ եմ ասում Ապարանում, որն իր օրեցօր զարգացող և ավելի գրավիչ դարձող միջավայրով կարող է օրինակելի լինել մեր բազմաթիվ բնակավայրերի ու քաղաքների համար»,- նշել է նախարարը՝ կարևորելով վերականգնվող և նոր հիմնադրվող մշակութային և երիտասարդական միջավայրերում տարբեր միջոցառումների շարունակականության ապահովումը։

Անդրադառնալով «Տանիքը՝ Հայաստան» կինոծրագրին՝ նա կարևորել է ստեղծագործականության դերը հասարակության զարգացման գործում՝ հատկապես շեշտելով երեխաների ստեղծագործ ներուժի բացահայտման և խթանման անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝   պետական և համայնքային տարբեր ծրագրերի շրջանակում ստեղծվող միջավայրերն ու տարածքները միտված են ստեղծագործական գործունեության խրախուսմանը, հանրային կյանքի ակտիվացմանը։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը նաև ծանոթացել է Ապարան քաղաքի բարեկարգման աշխատանքներին և այցելել՝ նոր կառուցված այգի, որն արդեն դարձել է բնակիչների, այդ թվում՝ երեխաների ժամանցի և հանգստի վայր։

Կինոդիտման ավարտին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ևս խոսել է տպավորությունների մասին՝ նշելով, որ ֆիլմը բավականին հուզիչ և ազդեցիկ է: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում անցկացվող «Տանիքը՝ Հայաստան» մեկամսյա կինոծրագիրը նվիրված է ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին։ Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ, որոնք ներկայացնում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, պատմական հիշողությունն ու առօրյան։

Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։

Կինոցուցադրություններն անցկացվում են Երևանում, Արարատի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…