ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Ուսուցչի ԱԲ ուղեցույց». արդյունավետ և անվտանգ ԱԲ գործիքակազմ ուսուցիչների համար

Հոկտեմբերի 15, 2026
ՏՀՏ նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը՝ https://ai.armedu.am։ Այն օգնում է դասավանդողներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել իրենց ուսումնական խնդրին համապատասխան գործիքակազմը։

Պորտալում ներկայացված է 65 ԱԲ գործիք, որոնք խմբավորված են ըստ ուսումնական նպատակների և խնդիրների՝ 10 բաժիններում.

  1. դասի պլանավորում,
  2. պլանավորում և կազմակերպում,
  3. գնահատում և հետադարձ կապ,
  4. ուսումնական բովանդակության ստեղծում,
  5. ցուցադրություններ (պրեզենտացիաներ),
  6. վիզուալ և մուլտիմեդիա,
  7. ինտերակտիվ ուսուցում և ներգրավվածություն,
  8. դիֆերենցում և հատուկ կարիքների աջակցություն,
  9. կառավարում և ադմինիստրատիվ աշխատանք,
  10. հետազոտություն և ինքնակրթություն։

Յուրաքանչյուր գործիքի դեպքում ներկայացված են՝
✔ հնարավորությունները և դասարանում կիրառման օրինակները,
✔ գնային քաղաքականությունը և բարդության մակարդակը,
✔ հայերենով աշխատելու հնարավորությունը,
✔ աշակերտների տվյալների անվտանգության վերաբերյալ նշումը,
✔ քայլ առ քայլ օգտագործման ուղեցույցը և պաշտոնական կայքի հղումը,
✔ արդյունավետ հրահանգավորման օրինակներ, որոնք կարելի է պատճենել մեկ սեղմումով,
✔ մի շարք գործիքների համար՝ նաև դրանցով ստեղծված ռեսուրսների օրինակներ։

Պորտալում կան ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ, որոնք կազմված են մեր կրթական ծրագրային բովանդակությունից բխող իրական օրինակներով։

Գործիքները կարելի է արագ գտնել որոնման դաշտով, ֆիլտրել ըստ գնի և հայերենի աջակցության, իսկ անհրաժեշտները՝ նշել որպես ընտրյալներ։ Ներկայացված գործիքների մեծ մասն ունի անվճար կամ մասնակի անվճար տարբերակներ։

Գործիքների ընտրությունը հիմնված է արդյունավետության, էթիկայի և սովորողների անվտանգության սկզբունքների վրա։ Տեղեկությունները ստուգված են գործիքների պաշտոնական կայքերում 2026 թ. հոկտեմբերի դրությամբ։

Պորտալը հավասարապես հարմար է  համակարգչով, պլանշետով և հեռախոսով օգտագործման համար։

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…