ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ Մ23 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ

Հոկտեմբերի 14, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանն արծաթե մեդալներ են նվաճել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։

72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 3։4 հաշվով զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովին՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն։ Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներակայացուցիչ Նիկա Բրոլաձեին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուս Մագոմեդ Բարախոևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Նիլսոն Սինիստերայի նկատմամբ։

82 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Մարտիկ Պետրոսյանը։ Նա պայքարը սկսել է որակակավորման փուլից, որտեղ 10:2 հաշվով առավելության է հասել Սերբիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 3:2 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը ուժեղ է գտնվել Ղրղզստանը ներկայացնող ըմբիշից, կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին, իսկ եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 1։2 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Մոհամադիին՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը մեկնարկում տարած երեք հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 1-5 հաշվով զիջել է մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն, հունգարացի Լևենտե Լևային: Տերտերյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Լաս Վեգասում անցկացվում է հոկտեմբերի 12-18-ը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ առաջնությանը մասնակցում է 9 ըմբիշով։ Հավաքականի կազմում ընդգրկված են նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (63 կգ), Յուրիկ Հովեյանը (67 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Ռուբեն Գևորգյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ հանդես կգա 10 ըմբիշով։ Հայաստանի ներկայացուցիչներն են Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…