ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Օձունում բացվել է Երիտասարդական տարածք

Հոկտեմբերի 14, 2026
Լուրեր կազմակերպություններից

Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական տարածքի» բացման արարողություն:

Մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը, «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնը (Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ) և  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը: 

Միջոցառումը մեկնարկել է Օձունի մանկական արվեստի, Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական և Ախթալայի արվեստի դպրոցների սաների կատարումներով:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է Օձունի երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել, որ երիտասարդների ներուժի բացահայտումը, նրանց կարողությունների զարգացումը և համայնքային կյանքում ակտիվ մասնակցության խթանումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից են։

««Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով կարևորվում է նաև համայնքներում երիտասարդական միջավայրերի ստեղծումն ու դրանց գործունեությանն աջակցությունը՝ որպես երիտասարդական քաղաքականության իրականացման կարևոր բաղադրիչ։ Հենց այսպիսի միջավայրերում երիտասարդները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտությունները, իրականացնելու սեփական նախաձեռնությունները և մասնակցելու համայնքի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Թաթարյանը և մաղթել, որ տարածքը դառնա երիտասարդների գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության բաց հարթակ, որտեղ նրանք կիրացնեն իրենց ներուժը՝ դառնալով համայնքային կյանքի ակտիվ դերակատարներ։

Նրա խոսքով՝ կարևորում է, որ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը շարունակելու է աջակցությունը՝ նպաստելով երիտասարդների կարիքներին համապատասխան ծրագրերի, կրթական հնարավորությունների և նոր նախաձեռնությունների իրականացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և Ալավերդու համայնքապետարանին՝ նախաձեռնության իրականացման գործում ունեցած ներդրման և համագործակցության համար։

Պաշտոնական արարողությունից հետո նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը շրջել է երիտասարդական կենտրոնում, ծանոթացել տարածքին, ստեղծված պայմաններին և կենտրոնի ընձեռած հնարավորություններին: Երիտասարդների հետ հանդիպմանը վերջիններս ներկայացրել են իրենց ստեղծագործական գաղափարներն ու համայնքի զարգացմանն ուղղված առաջարկները:

Օձունի «Երիտասարդական տարածքը» հիմնվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» նախագծի շրջանակում՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Ալավերդու համայնքապետարանի համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակում ևս 5 երիտասարդական տարածքներ են ստեղծվել Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Գեղակերտ, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բերդավան, Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում և Գեղարքունիքի  մարզի Վարդենիս խոշորացված համայնքում:

2026 թվականի մայիսին նշված վեց երիտասարդական տարածքների գործունեության շարունակական ապահովման և համագործակցության ամրապնդման նպատակով փոխըմբռնման հուշագրեր են կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան համայնքների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև:

Երիտասարդական տարածքները կգործեն ԿԳՄՍ նախադրության հաստատած երիտասարդական միջավայրերի գործունեության ուղեցույցի համաձայն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…