ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը

Հոկտեմբերի 13, 2026
Մշակութային լուրեր

Հայաստանն ընտրվել է ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհրդի նախագահող երկիր 2027 թվականի համար՝ համաձայն գործող ընթացակարգի։

Որոշումն ընդունվել է 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Մինսկում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում կայացած խորհրդի 31-րդ նիստի ընթացքում։

Նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Քննարկվել է օրակարգում ընդգրկված 13 հարց։

Հայաստանը ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, խորհրդի անդամ Սվետլանա Սահակյանը նիստին մասնակցել է առցանց ձևաչափով։

Նա ներկայացրել է Հայաստանում գրահրատարակչության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես անդրադառնալով Գրքի երևանյան միջազգային փառատոնին, Հայաստանում 2026-2027 թվականներին անցկացվող Ընթերցանության տարվա, ինչպես նաև Գիրք նվիրելու օրվա շրջանակում իրականացվող միջոցառումներին։

Նախատեսվում է նաև 2027 թվականի գարնանը Երևանում՝ առկա և հեռավար ձևաչափերի համադրությամբ, անցկացնել «Գրքի արվեստ» («Искусство книги») մրցանակաբաշխությունը։

Խորհրդի հերթական՝ 32-րդ նիստը կանցկացվի 2027 թվականի աշնանը Երևանում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…