ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական մոդուլը կներդրվի նաև քոլեջների մասնագիտական չափորոշիչներում

Հոկտեմբերի 13, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությամբ մեկնարկել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում «STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի ինտեգրման և ներդրման աշխատանքները:

Ծրագրի կարևոր ուղղություններից է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդումը՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում մասնագիտությունների ընտրության և ՏՀՏ ոլորտում արհեստական բանականության գործիքների ստեղծման ու կիրառման հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով:

Այս նպատակով մշակվել է «Կարիերայի ուղղորդում ԱԲ դարաշրջանում» ուսումնական մոդուլը, որի բովանդակությանն ու կիրառման մեթոդաբանությանը ծանոթանալու համար օրերս վերապատրաստման դասընթաց է անցկացվել Երևանի և Հայաստանի մարզերի 14 քոլեջների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մասնագետների համար։

Մասնակիցներին ողջունել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտության կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը։

Մոդուլի հեղինակ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման փորձագետ Ալլա Գևորգյանը ներկայացրել է մոդուլի բովանդակությունը, մեթոդաբանությունը և դրա կիրառման առանձնահատկությունները։ Նախաձեռնությունը միտված է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացմանը՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը և արհեստական բանականության գործիքների գիտակցված ու արդյունավետ կիրառմանը:

Ծրագիրն իրականացվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶՄԿՈՒՀ) ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ Armenia) կողմից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…