ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը և Ահմադ Դոնիամալին այցելել են Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ

Հոկտեմբերի 9, 2026
Միջազգային լուրեր

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այսօր շարունակել է այցելությունները կրթական և մարզական հաստատություններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ահմադ Դոնիամալին այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական /ԵՕՀՊՄ/ քոլեջ՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, մարզիկների պատրաստության և կեցության պայմաններին, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ենթակառուցվածքային բարեփոխումներին։

Այցի ընթացքում պատվիրակությունը շրջել է քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում, ծանոթացել ուսումնամարզական գործընթացի կազմակերպման պայմաններին և գույքային հագեցվածությանը։ Ներկայացվել է նաև ըմբշամարտի և բռնցքամարտի մարզադահլիճներում ընթացող վերակառուցման աշխատանքների ընթացքը։

Ժաննա Անդրեասյանն ու Ահմադ Դոնիամալին այցելել են նաև քոլեջի հանրակացարանային հատված․ այստեղ բնակվում են ՀՀ մարզերի 170  ուսանողներ, որոնք պետության միջոցներով ապահովվում են կեցությամբ և օրական երեքանգամյա սննդով։ Ներկայում քոլեջն ունի ավելի քան 700 ուսանող, որոնք մարզչական կրթություն են ստանում ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի, աթլետիկայի, ֆուտբոլի և այլ մարզաձևերի ուղղություններով։ ԵՕՀՊՄ քոլեջի սպորտային գծով տնօրենի տեղակալ Վարդան Թովմասյանը ներկայացրել է սաների վերջին տարիների մարզական հաջողությունները՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում քոլեջն ավելի քան 30 մեդալակիր է ունենում:

Առանձին անդրադարձ է կատարվել ըմբշամարտում Հայաստանի և Իրանի միջև ձևավորված համագործակցության հարուստ ավանդույթներին։ Նշել է, որ վերջերս քոլեջը հյուրընկալել է իրանցի մարզիկների՝ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացման նպատակով։ Հայ ըմբիշներն էլ ակտիվորեն մասնակցում են Իրանում կազմակերպվող միջազգային մրցաշարերին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին կարևորել են երկու երկրների միջև մարզական համագործակցության խորացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և երիտասարդ մարզիկների փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

Պատվիրակության անդամները եղել են նաև քոլեջի թանգարանում՝ ծանոթանալով հաստատության պատմությանը, մարզական ավանդույթներին և ձեռքբերումներին։

Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սպորտի կառավարման կենտրոն և կառույցի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին և իրականացվող ծրագրերին և ենթակառուցվածքներին։

Հաջորդաբար ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց: Նախատեսվում են նաև այցելություններ Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պատկերասրահ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…