ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը շուրջ 1.3 մլրդ դրամ է հատկացրել 17 դպրոցների շինարարության շարունակականությունն ապահովելու համար

Հոկտեմբերի 8, 2026
Լուրեր կազմակերպություններից

Դպրոցների կառուցման, նորոգման և բարեկարգման պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով շուրջ 1.3 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել՝ կատարելով վերաբաշխում ԿԳՄՍ նախարարության 2026 թ․ բյուջեում։

Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում: Գումարն ուղղվելու է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավում (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման աշխատանքների շարունակականությանը՝ ավելացնելով պետության համաֆինանսավորման չափը։

Ծրագրով նախատեսված 46 դպրոցից 29-ի շինարարությունն արդեն ավարտվել է,  ևս 17 դպրոցում աշխատանքներն ակտիվ փուլում են. ավարտը նախատեսվում է 2026-2027 թվականներին։

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը» նպատակ ունի ապահովելու սեյսմիկ անվտանգության տեսանկյունից առավել խոցելի դպրոցների վերակառուցումն ու նոր շենքերի կառուցումը։

Կառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը և համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված՝ առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման նպատակին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…