ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի շրջանակում մասնակցել է «Ապագա առաջնորդների ձևավորում. բրիտանական կրթություն և տաղանդների զարգացման գերազանցություն» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են նաև «Educate Ventures Research»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր Ռոուզ Լաքինը, «Cambridge Partnership for Education»-ի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի տարածաշրջանների կրթական բարեփոխումների ղեկավար Սթիվ Քինգը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդեհ Հովասափյանը և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) բիզնեսի զարգացման տնօրեն Հելեն ՄաքՎեյը։
Կրթության ոլորտի փորձառու մասնագետները կիսվել են իրենց տեսակետներով, թե ինչպես կարող են կրթական համակարգերը նպաստել նոր սերնդի հմտությունների զարգացմանը և ձևավորել ապագայի մարտահրավերներին պատրաստ առաջնորդներ։
Ինչպես կարող է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը նպաստել ապագա առաջնորդների ձևավորմանն ու տաղանդների զարգացմանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը․ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է այն նպաստել ապագա առաջնորդների ձևավորմանն ու տաղանդների զարգացմանը, նախարարը նշել է, որ ծրագիրն իր մասշտաբով և ազդեցությամբ կարող է ամբողջությամբ վերափոխել հանրությունը։
«Ծրագիրը նախաձեռնելու առաջին փուլում գրեթե ոչ ոք չէր հավատում դրա իրագործմանը, իսկ այսօր արդեն հարցերը հիմնականում վերաբերում են ավարտի ժամկետներին։ Ծրագրի հաջողության գրավականներից մեկը սովորելու կարողությունն է, քանի որ այն առաջին հերթին իրականացնողներից է պահանջում շարունակաբար սովորել և զարգանալ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։
Որակյալ կրթության հասանելիությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական նպատակներից է
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշոր կրթական բարեփոխումների ընդգրկվածությանը։ Ընդգծվել է, որ «Ակադեմիական քաղաքի» նման լայնածավալ ծրագրի իրական ազդեցությունը պետք է զգալի լինի ոչ միայն ակադեմիական հանրույթի կամ առանձնահատուկ առաջադիմություն ցուցաբերող ուսանողների, այլև սովորական ուսանողների համար։ Այդ համատեքստում կարևորվել են դասավանդման ակադեմիական միջավայրը, կրթական համայնքի ձևավորումը, դասավանդման մակարդակի բարելավումը և սովորողների վստահության ամրապնդումը։
«Ակադեմիական քաղաքը»՝ երկարաժամկետ տեսլական
«Cambridge Partnership for Education»-ի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի տարածաշրջանների կրթական բարեփոխումների ղեկավար Սթիվ Քինգն «Ակադեմիական քաղաքը» բնորոշել է որպես երկարաժամկետ տեսլական՝ կարևորելով տարբեր կլաստերների համախմբումն ու գերազանցության ձգտումը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումը պետք է փոխկապակցված լինի նախադպրոցական և դպրոցական կրթության զարգացման հետ՝ ապահովելու աշակերտների պատշաճ պատրաստվածությունն ու բարձրորակ համալսարանական կրթության հասանելիությունը։
Առանձնազրույց Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր Ռոուզ Լաքինի հետ
Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև առանձնազրույց է ունեցել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր, «Educate Ventures Research»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոուզ Լաքինի հետ։
Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ ձևավորված համագործակցությունը և խորհրդատվական նշանակալի աջակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում։ Նախարարը կարևորել է միջազգային առաջատար կրթական և գիտական հաստատությունների փորձի ներգրավումը ծրագրի տարբեր ուղղությունների մշակման գործընթացում՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը նպաստում է լավագույն միջազգային փորձի տեղայնացմանն ու Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և դրա ազդեցությանը կրթական գործընթացի վերափոխման վրա։ Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության գործիքների արդյունավետ և պատասխանատու կիրառման, ուսուցման և դասավանդման նոր հնարավորությունների, ինչպես նաև արագ զարգացող տեխնոլոգիական միջավայրում սովորողների ու մանկավարժների համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման վերաբերյալ։
Երկխոսություն՝ Հայաստանի ապագա ներուժի մասին
Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը միտված է բիզնես կապերի զարգացմանը, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնմանն ու Հայաստանի ապագա ներուժի շուրջ բովանդակալից երկխոսության խթանմանը։ Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ Կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանահայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց