ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 5, 2026
Պաշտոնական

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։

Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է։ Վերջին տարիներին կրթական համակարգում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի որակյալ, ժամանակակից և աշակերտակենտրոն կրթական միջավայր։ Այս փոփոխությունների իրական ուժը դուք եք՝ ամեն օր դասարան մտնող, գիտելիք փոխանցող, մտածողություն ձևավորող և երեխաների հետաքրքրասիրությունը խթանող ուսուցիչները։ Ձեր աշխատանքն է այն փոփոխությունը, որը կրթական ծրագրերից ու փաստաթղթերից տեղափոխվում է դասարան և դառնում իրականություն։

Այսօր աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում։ Մեզ անհրաժեշտ է կրթություն, որը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածող, ինքնուրույն, հմտություններով զինված և փոփոխություններին պատրաստ մարդ։

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ։ Մենք նաև հանձնառու ենք ստեղծելու և զարգացնելու սոցիալական ապահովության այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն ուսուցչի սոցիալական պաշտպանվածությունը և հնարավորություն կտան նրան ավելի վստահ, արժանապատիվ ու արդյունավետ աշխատել։ Այս ճանապարհը պահանջում է ժամանակ, հետևողականություն և միասնական ջանք, բայց մեր նպատակը հստակ է՝ ունենալ կրթական համակարգ, որտեղ ուսուցիչը գնահատված է, աշակերտն իր հնարավորությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն ունի, իսկ դպրոցը երկրի զարգացման կարևորագույն հենարանն է։

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր աշխատանքը ներդրում է, որի արդյունքը մենք տեսնելու ենք ոչ միայն այսօր, այլև տարիներ անց՝ մեր երեխաների ձեռքբերումներում, նրանց ընտրություններում և մեր երկրի ապագայի մեջ։ Թող յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր աշակերտ և յուրաքանչյուր հաջողություն ձեզ հիշեցնի, թե որքան կարևոր է ձեր կատարած աշխատանքը։

Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…