ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-վիկտորինա

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում հոկտեմբերի 20-ին կազմակերպվեց մաթեմատիկայի բաց դաս /ուսուցչուհի Ռիմա Մկրտչյան/: 
Դասի տիպը՝ Դաս-վիկտորինա 
Նպատակը՝ բարձրացնել հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ, զարգացնել տրամաբանությունը: Աշակերտները մեծ պատասխանատվություն, ակտիվություն և հետաքրքություն ցուցաբերեցին: Նրանք հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին բնական գիտությունների թագուհու` մաթեմատիկայի մասին: Լուծեցին հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ, պատասխանեցին ուսուցչի հարցերին, կատարեցին գործնական աշխատանք և լրացրին գծապատկերներ: Ուսուցչուհին ամփոփեց խաղ մրցույթը և նշեց, որ աշակերտները այսօր եկել են էլ ավելի խորացնելու իրենց գիտելիքները, քանի որ «Կրթության իմաստը ոչ միայն ստացած գիտելիքների քանակի մեջ է, այլև դրանք տեղին և լիարժեք կիրառելու մեջ»:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան