ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր մասնակցել են «Ստեղծարար էկոհամակարգերը Հայաստանում. տեղական ներուժի բացահայտում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով ցանցային և քաղաքականության երկխոսության միջոցառմանը, որն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակում։
Այս փուլում ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան բնակավայրերը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մարդկանց և հարաբերությունների վերափոխման գործում մշակույթի դերակատարությանը՝ ընդգծելով, որ մշակույթն ինքնաճանաչման, հաղորդակցության և փոխադարձ ճանաչողության կարևորագույն միջոցներից է։ Նա խորհրդանշական է համարել միջոցառման՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացումն ու մեծանուն հայ կոմպոզիտորի ժառանգության հիշատակումը՝ նկատելով, որ ընդամենը երկու օր առաջ նշվել է Կոմիտասի ծննդյան օրը։
«Կոմիտասի ողջ ժառանգությունը նաև այն մասին է, որ մենք մեզ ավելի լավ ճանաչելու կարիք ունենք, և մշակույթը մեծապես օգնում է այդ հարցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ Կառավարության նոր ծրագրով սահմանված է սոցիալական շփումների հարթակների և հանրային միջավայրերի ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով, որ մշակույթն ու ստեղծարարությունը զարգանում են այնտեղ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն հաղորդակցվելու, գաղափարներ ու արժեքներ փոխանակելու:
«Նման միջավայրերի ձևավորումը հատկապես կարևոր է համայնքներում, քանի որ մարդկանց միջև շփումը նպաստում է ընդհանուր խնդիրների և շահերի գիտակցմանը, իսկ դրանց շուրջ ստեղծարար աշխատանքը դառնում է համայնքային կյանքի մաս։ Կայուն ստեղծարար էկոհամակարգերը պետք է ձևավորեն այնպիսի պայմաններ, որոնք մարդկանց հնարավորություն կտան հավատալու սեփական ներուժին և դրանով լուծումներ գտնելու առկա խնդիրներին։ Այս առումով հատկապես կարևոր են երիտասարդների ստեղծարար ներուժի զարգացմանը միտված նախաձեռնությունները․ պետք է կարողանանք տեսնել, թե ինչպես են ռազմավարական նպատակները համադրվում յուրաքանչյուր կոնկրետ ծրագրի հետ։ Այս համադրություններն ու փոխգործելիությունը, թերևս, ամենամեծ հավելյալ արժեքը կարող են ստեղծել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ մշակույթի կարևոր առաքելություններից է նաև մարդկանց դուրս բերել ընդունված շրջանակներից՝ ստեղծարարությունը ծառայեցնելով նոր լուծումների որոնմանը։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը, իրականացվող համատեղ ծրագրերը, ջանքերի և գաղափարների միավորվումը, որոնք կարող են վերածվել տեսանելի և կարևոր արդյունքի։
Նա նաև շնորհակալություն է հայտնել նաև Գյոթեի ինստիտուտին՝ ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնելու համար։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս կարևորել է մշակույթի և ստեղծարար ոլորտների շուրջ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ստեղծարար էկոհամակարգերի հիմքում համագործակցությունն ու գործընկերությունն են։ «Մշակույթը կարևոր նշանակություն ունի մարդկանց ինքնության և ինքնաճանաչման համար, միաժամանակ այն անմիջական ազդեցություն ունի հասարակական և տնտեսական կյանքի վրա։ Կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխադարձ ճանաչողության ու գործընկերության խորացման գործում մշակույթն առանցքային դեր ունի»,- ասել է Վասիլիս Մարագոսը։
«EU4Culture II» ծրագրի ղեկավար, Վրաստանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ Անատոլի Բեյֆերտն անդրադարձել է ծրագրի առաջին փուլի արդյունքներին և արձանագրված ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ դրանցում նշանակալի է նաև ծրագրում ընդգրկված համայնքների ներդրումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…