ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ՌԴ-ում՝ Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնում, տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին:
Լազարյանների հանդիսությունների սրահում բացվել է միջազգային փաստագրական ցուցահանդես՝ «Հանդիպումներ Լազարյան ճեմարանում» խորագրով: Այն ներկայացնում է Ա. Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը և ուշագրավ փաստեր՝ Լազարյան ճեմարանի շենքում կայացած հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի հանդիպման մասին: Թեմայի շրջանակում տեսազեկույցով հանդես է եկել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նրան շնորհվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնի պատվավոր հուշամեդալ՝ հայ և ռուսական մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ ներդրման համար: Տուն-թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանը, ինչպես նաև Խաչատրյան եռյակի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Կարեն Քոչարյանը արժանացել են դիպլոմների:
Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև համերգ. ելույթ է ունեցել Խաչատրյանի անվան եռյակը՝ կատարելով Ա. Սպենդիարյանի և Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից:
Միջոցառումը կազմակերպվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնի համագործակցությամբ (ղեկավար՝ Վլադիմիր Գաբբե):
Ներկա էին դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, արվեստի և մշակույթի անվանի գործիչներ, մտավորականներ, գործընկեր թանգարանների տնօրեններ և այլք:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…