2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Քրիստինա Թաթարյանը և Տիգրան Վիրաբյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Քննարկվել են կազմակերպչական աշխատանքներում ներգրավված պետական գերատեսչությունների գործառույթներին վերաբերող հարցեր:
«2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին, ինչը շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի համար: Յուրաքանչյուրիս աշխատանքից է կախված այս ծավալուն միջոցառման պատշաճ իրականացումը, որի համար պետք է ջանքեր չխնայենք»,- դիմելով մասնակիցներին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ նախընթաց շրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների հետ համագործակցությամբ ձևավորվել է աշխատանքների ամբողջ ծավալը բնութագրող հայտ։ Որոշվել է աշխատանքների կազմակերպումն իրականացնել երեք ուղղություններով: Առաջին մասը բուն խաղերի կազմակերպումն է, որի համար կներգրավվի կազմակերպիչ ընկերություն․ մրցույթն արդեն հայտարարվել է: Երկրորդ մասը բացման և փակման արարողություններն են՝ որպես առանձին բովանդակություն, որի համար ևս մրցութային կարգով կներգրավվի կազմակերպություն: Երրորդ մասը վերաբերում է հեռարձակմանը, որը կիրականացվի Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Կարևորվել են առողջապահական նորմերի, խաղերի ընթացքում հասարակական կարգը պահպանելու և մասնակիցների անխափան տեղաշարժի ու անվտանգության, հրավիրված հյուրերի և մասնակիցների՝ Հայաստան մուտքի պատշաճ կազմակերպման հարցերը:
Առանձնակի ընդգծվել է Երևանում, Աբովյանում և Արմավիրում սպորտային և մշակութային միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը: Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ «Հրազդան» մարզադաշտում կիրականացվեն վերակառուցման/վերանորոգման աշխատանքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ:
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց