Հայաստանում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը լայն արձագանք է ստացել միջազգային մեդիա հարթակներում՝ հայտնվելով համաշխարհային լրատվական գործակալությունների, խոշոր սպորտային հեռարձակողների, մասնագիտացված լրատվամիջոցների և ազգային ֆեդերացիաների ուշադրության կենտրոնում։
Մրցաշարի լուսաբանման աշխարհագրությունն ընդգրկել է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային և Հարավային Ամերիկան: Միջազգային լայն լուսաբանումը հնարավորություն է տվել համաշխարհային լսարանին ներկայացնել ոչ միայն «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքը, այլև Հայաստանը՝ իր բնապատկերներով, քաղաքներով, պատմական հուշարձաններով և զբոսաշրջային ուղղություններով։
Մրցաշարի մասին հրապարակումներ են տարածել չինական Xinhua լրատվական գործակալությունն ու China.org.cn-ը, ԱՄՆ-ում՝ NAMPA-ն, Կոլումբիայում՝ հեծանվային մասնագիտացված Revista Mundo Ciclístico-ն, Արգենտինայում՝ Demedios-ը։ Իսպանական և եվրոպական մասնագիտացված մեդիա դաշտում մրցաշարին անդրադարձել են EsCiclismo-ն և Ciclo21-ը, Չեխիայում՝ RoadCycling.cz-ն, իսկ մրցաշարի արդյունքները ներկայացվել են նաև ProCyclingStats և CyclingFlash միջազգային հեծանվային հարթակներում։
Միաժամանակ, «Tour of Armenia»-ն հեռարձակվել է HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV հարթակներով։ Լեհաստանում մրցաշարի եզրափակիչ փուլի վերաբերյալ տեսանյութեր է հրապարակել Eurosport Poland-ը, անդրադարձեր են եղել նաև TurdeTur հեծանվային հարթակում, երկրի ազգային ռադիոյում և Լեհաստանի հեծանվային ֆեդերացիայի պաշտոնական էջերում։
Առանձնապես լայն է եղել «Tour of Armenia»-ի լուսաբանումն Իտալիայում։ Մրցաշարին անդրադարձել են Sky Sport-ը և իտալական առաջատար սպորտային պարբերական La Gazzetta dello Sport-ը։ Մրցաշարի վերաբերյալ նյութեր են տարածել նաև իտալական խոշոր լրատվական գործակալություններ և սպորտային հարթակներ՝ AGI, Italpress, LaPresse, ANSA, Adnkronos, Sport Mediaset և Sportface։ Մրցաշարի ընթացքն ու առանձին փուլերը պարբերաբար լուսաբանել են հեծանվային մասնագիտացված Tuttobiciweb, BiciSport, CyclingPro/SpazioCiclismo, OA Sport, Ultimo Chilometro և Ciclismo Oggi հարթակները։ Մրցաշարին անդրադարձել են նաև Il Giornale di Vicenza, MTB.it, Sport Parma, Gazzetta delle Valli, Quotidiano Sportivo, ADN24.it, Zazoom.it և այլ իտալական լրատվամիջոցներ։
Միջազգային տեսանելիության ընդլայնմանը նպաստել են մասնակից թիմերը՝ իրենց պաշտոնական կայքերում և սոցիալական հարթակներում պատմելով մրցաշարի ընթացքի մասին․ բրիտանական «Netcompany INEOS», ճապոնական «Team UKYO», չեխական «ATT Investments», իտալական «Solution Tech–Nippo–Rali» և «Swatt Club», ինչպես նաև պորտուգալական «Óbidos» թիմերը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց