ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտի կառավարման կենտրոնի աշխատակազմին՝ տնօրեն Խորեն Զարգարյանի գլխավորությամբ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին՝ Հայաստանում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» բազմօրյա պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման ուղղությամբ կատարած մեծածավալ աշխատանքի համար։
«Մեզ համար սա ամբողջությամբ նոր փորձառություն էր. մեր երկիրը երբևէ չէր անցկացրել միջազգային բազմօրյա հեծանվավազք. շատ բան պետք էր ընթացքում սովորել, լինել ճկուն և օպերատիվ, կարողանալ լուծել նաև առաջացող չնախատեսված հարցերը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մրցաշարի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Սպորտի կառավարման կենտրոնը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ՝ սպորտի ոլորտում մասնագիտացված կառույց ունենալու, ֆեդերացիաների հետ հարաբերություններն ինստիտուցիոնալ դաշտ բերելու և կարևոր մարզական միջոցառումների կազմակերպումը ստանձնելու նպատակով։ Մրցաշարի հաջող կազմակերպումը այս նպատակին միտված արդյունավետ աշխատանք էր։ Հիշեցնելով, որ «Tour of Armenia»-ն նախատեսվում է դարձնել ամենամյա՝ նախարարը նշել է, որ որ փորձի վերլուծությունը կնպաստի հետագա տարիներին մրցաշարի առավել կազմակերպված անցկացմանը։
ԿԳՄՍ նախարարը ընդգծել է՝ մրցաշարի վերաբերյալ ստացված արձագանքները հիմնականում դրական են ինչպես կազմակերպման, այնպես էլ միջոցառման անցկացման տեսանկյունից։ Այս համատեքստում նա հիշատակել է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակների ուշադրությունն ու անդրադարձը՝ նշելով, որ դրանք Հայաստանի համար ապահովել է նոր տեսանելիություն։
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և աջակցության համար՝ ընդգծելով, որ նախարարության ամբողջ թիմի համագործակցությունն ու արագ արձագանքները հնարավորություն են տվել առավել արդյունավետ որոշումներ կայացնելու: Նրա խոսքով՝ մրցաշարի կազմակերպման մեծ ծանրաբեռնվածության պայմաններում կենտրոնը շարունակել է նաև իր ամենօրյա աշխատանքը՝ պահպանելով կապը մարզական ֆեդերացիաների և ենթակառուցվածքների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սպորտի ոլորտում առաջիկա ծրագրերը, կառավարման, թվայնացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման և սպորտի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է գործարկել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն կտա թվայնացնել նաև ֆեդերացիաների հետ աշխատանքի մի շարք գործընթացներ՝ նպաստելով թափանցիկության, հաշվետվողականության և մոնիթորինգի մեխանիզմների զարգացմանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց