Երևանում անցկացված մրցափուլով այսօր ավարտվել է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որին աշխարհի 10 երկրների 16 թիմերի շուրջ 100 հեծանվորդ է մասնակցել:
Եզրափակիչ մրցափուլին հետևել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն, մրցաշարի դեսպան Սամուել Սանչեսը, Կառավարության անդամներ, հյուրեր, RC Sports & Events ընկերության ներկայացուցիչներ:
Հեծանվորդները մրցել են 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան․ մրցափուլի ընդհանուր երկարությունը՝ 94 կմ:
Մրցաշարի արդյունքներով ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել և մրցաշարի հաղթող է ճանաչվել իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է «Ukyo» թիմը: Նրան պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը. նրան պարգևատրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է «Bardiani CSF 7 Saber» թիմը. նրան պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Պարգևատրվել են նաև Երևանում անցկացված մրցումային 4-րդ օրվա հաղթողները: Օրվա հաղթող է ճանաչվել Միշելե Գազոլին Իտալիայից, նրան պարգևատրել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը: «Լեռնային դասակարգման առաջատար» («լեռների արքա») անվանակարգում հաղթել և կապույտ մարզաշապիկին արժանացել է Լեոնարդո Վեսկոն (Իտալիա). նրան պարգևատրել է RC Sports & Events ընկերության գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։
«Լավագույն երիտասարդ» հեծանվորդ անվանակարգում հաղթել և սպիտակ մարզաշապիկին արժանացել է Քևին Բիելը (Դանիա)․ նրան պարգևատրել է Օլիմպիական չեմպիոն, իսպանացի նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամուել Սանչեսը։
Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող «ATT Investments» թիմը. նրան պարգևատրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մրցաշարի հաջող անցկացման առթիվ և ընդգծել՝ «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը ամենամյա բնույթ կունենա: Նա ընդգծել է՝ առնվազն անկախությունից ի վեր Հայաստանում նման կարգի միջազգային հեծանվային մրցաշար չէր անցկացվել։
Մրցաշարի երթուղին ընդգրկել է Երևանն ու չորս մարզեր՝ անցնելով բազմաթիվ բնակավայրերով և այնտեղ ստեղծելով սպորտային նոր մթնոլորտ։
«Այս առումով, իհարկե, սա մեծ իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև մրցաշարի միջազգային նշանակությունը։
«Միջազգային առաջատար հեռուստաընկերություններով մրցաշարի հեռարձակումը բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունն ու ճանաչելիությունը և կարող է մեծացնել զբոսաշրջային հետաքրքրությունը երկրի նկատմամբ։ Մրցաշարի կարևոր նպատակներից է նաև առողջ ապրելակերպի, էկոտրանսպորտի և հեծանվային սպորտի տարածումը, հատկապես՝ երեխաների և երիտասարդների շրջանում։ Համոզված եմ՝ մեր բազմաթիվ երեխաներ մեծ հիացմունքով էին հետևում պրոֆեսիոնալ հեծանվորդներին»,- ասել է ՀՀ վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ «Tour of Armenia» -ի շարունակականությունը նոր խթան կհաղորդի Հայաստանում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական հեծանվային սպորտի զարգացմանը։
Նա շնորհավորել է մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի այն կանցկացվի ավելի բարձր մակարդակով, ավելի բարձր տրամադրությամբ և ավելի մեծ նվաճումներով:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ միջազգային խոշոր հեծանվային սպորտն արդեն Հայաստանում է․ մրցաշարը կարևոր փորձառություն էր Հայաստանի համար, որն այլևս կայացած իրողություն է։
«Չորս օր շարունակ Հայաստանի չորս մարզերում և Երևանում, անցնելով ավելի քան 500 կիլոմետր, 16 թիմեր պայքարել են հաղթանակի համար։ Նման խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպումը վկայում է Հայաստանում առկա կազմակերպչական կարողությունների և ճանապարհների որակի, ինչպես նաև միջազգային սպորտային քարտեզում Հայաստանի դիրքերն ամրապնդելուն ուղղված պետական հետևողական քաղաքականության մասին։ Այս օրերին «Tour of Armenia»-ն բազմաթիվ մարդկանց համար Հայաստանը բացահայտելու լավագույն հարթակը դարձավ։ Վստահաբար, առաջիկայում նախատեսված մյուս խոշոր միջազգային մրցաշարերը նպաստելու են այս ճանապարհով երկրի ճանաչելիության բարձրացմանը՝ իրենց հետ բերելով նաև նոր նվաճումներ ու հաղթանակներ»,- ընդգծել է նախարարը Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մրցաշարի կազմակերպմանն աջակցած բոլոր գործընկերներին՝ առանձնահատուկ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը, միջազգային գործընկերների հետ համագործակցված աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր է եղել աշխատանքներն իրականացնել պատշաճ և ժամանակին։
«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը հեռարձակվել է մի շարք միջազգային հարթակներով՝ HBO Max, Eurosport, Disney+, ESPN, Flo Sports, Okko, SBS, SPO TV և Zhibo TV:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց