«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։
Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին (Team Ukyo)՝ ընդամենը մի քանի միլիմետրով առաջ անցնելով հերոսաբար պայքարած Լեոնարդո Վեսկոյից (Biesse-Carrera-Premac)։ Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ՝ 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։
Պատվո հարթակ բարձրանալուց հետո նա իր հաղթանակը նվիրել է տատիկին՝ Տեկլային, որը կյանքից հեռացել էր այս շաբաթ։ Երկրորդ մրցափուլի հաղթող Ֆեդերիկո Իակոմոնին, հուզմունքն ու ուրախությունը չթաքցնելով, նշել է․ «Ես Հայաստան էի եկել մեկ մրցափուլ հաղթելու և այն տատիկիս՝ Տեկլային, նվիրելու համար, որը, ցավոք, մահացավ այս շաբաթ՝ մեկնելուցս անմիջապես առաջ։ Երկմտում էի՝ մասնակցե՞լ «Tour of Armenia»-ին, թե՞ ոչ, բայց հետո որոշեցի մրցել նրա հիշատակի համար և արեցի դա»։
Հերթական անկանխատեսելի ու լարված մրցափուլը UCI Europe Tour-ի այս նոր մրցաշարում փոփոխություն է մտցրել նաև ընդհանուր հաշվարկի աղյուսակում․ Ալեքսանդր Բալմերը (Solution Tech Nippo Rali) խլել է կարմիր շապիկը երեկվա հաղթող՝ լեհ Միխալ Պոմորսկիից։
Երկրորդ մրցափուլը մեկնարկել է Տավուշի մարզի փոքրիկ Կիրանց գյուղից, որը հայտնի է իր 7-րդ դարի վանական համալիրով։ Մրցաշարի մեկնարկն ազդարարել է Սպորտի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն Խորեն Զարգարյանը։
2-րդ մրցափուլի արդյունքները՝ Կիրանց-Ստեփանավան
1. Ֆեդերիկո Իակոմոնի (Team Ukyo) — 177 կմ՝ 4 ժ 19 րոպե 46 վայրկյան, միջին արագությունը՝ 40.882 կմ/ժ (10 վայրկյան բոնուսային ժամանակ)
2. Լեոնարդո Վեսկո (Biesse-Carrera-Premac) — նույն ժամանակը (7 վայրկյան բոնուսային ժամանակ)
3. Կևին Բիլ (General Store-Essegibi-F.lli Curia) — +28 վայրկյան (4 վայրկյան բոնուսային ժամանակ)
Ընդհանուր հաշվարկ՝ TOUR OF ARMENIA 2026
1. Ալեքսանդր Բալմեր (Solution Tech Nippo Rali) — 6 ժ 55 րոպե 02 վայրկյան
2. Միխալ Պոմորսկի (Att Investments) — +4 վայրկյան
3. Ֆլեթչեր Մեդվեյ (Netcompany Ineos Racing Academy) — +8 վայրկյան
Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար Ալեքսանդր Բալմերը (Solution Tech Nippo Rali) նույնպես գոհ էր, քանի որ այժմ գլխավորում է նաև միավորների հաշվարկը․ «Դեռևս Tour of Armenia-ի մեկնարկից առաջ մենք թիրախավորել էինք հենց այս մրցափուլը՝ կարմիր շապիկը նվաճելու համար։ Ափսոս, որ չկարողացա հասնել առաջատարների խմբին՝ նաև մրցափուլի հաղթանակի համար պայքարելու համար, բայց ուրախ եմ, որ նոր առաջատարն եմ և կրում եմ նաև նարնջագույն շապիկը։ Հիանալի կլիներ այն պահպանել մինչև Երևան, բայց վաղը բարդ է լինելու, քանի որ ես մի փոքր ծանր եմ վերջնական վերելքի համար, որը նախատեսված է իսկական լեռնագնացների համար։ Տեսնենք»։
Սեպտեմբերի 12-ին՝ Մարտունի-Դիլիջան (Պարզ լիճ)՝ 162 կմ, 1 700 մ բարձրության հավաք
«Tour of Armenia»-ի երրորդ օրը նույնպես շատ տեսարժան է․ այն մեկնարկելու է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից և ավարտվելու Դիլիջանի դեպի վեր տանող ֆինիշով՝ 162 կմ երկարությամբ և 1 700 մ բարձրության հավաքով։
Սա «Tour of Armenia»-ի գլխավոր մրցափուլն է, որը գրեթե վճռորոշ է լինելու ընդհանուր հաշվարկի համար։ Երթուղին անցնելու է Սևանա լճի արևմտյան ափով՝ հասնելով Դիլիջան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձրլեռնային Պարզ լիճ։
Միջանկյալ սպրինտը նախատեսված է 99.2-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին լեռնանցքը՝ Սեմյոնովկան, կավարտվի 131.3-րդ կմ-ին (եզրագծին կմնա 30.7 կմ)։ Այնտեղից երկար, իջնող հատվածը կտանի դեպի վերջնական վերելքի մեկնարկը՝ 4.6 կմ երկարությամբ, միջինը 7% թեքությամբ և մինչև 12% առավելագույն թեքության հատվածներով։
«Tour of Armenia»-ն հեռարձակվում է միջազգային այնպիսի հարթակներով, ինչպիսիք են HBO Max-ը, Disney+-ը, ESPN-ը, Flo Sports-ը, Okko-ն, SBS-ը, SPO TV-ն և Zhibo TV-ն։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց