Հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից, զարգանում և թևավորվում է դպրոցում, ծավալվում՝ հայրենի հողում ու դառնում սրբազան մասունք ազգային արյան մեջ:
Հոկտեմբերի 13- ին Նոր Հաճնի թ.1 հիմնական դպրոցում անցկացվեց «Հայ զինվորը…» խորագրով հայրենասիրական դաս: Ներկա էր ՀՀ ԶՈւ 56265 զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Գ.Զաքարյանը, դպրոցի զինղեկ՝ մայոր Վ.Վասիլյանը:
Դասի նպատակն էր աշակերտներին փոխանցել ազգ-բանակ միասնության գաղափարի կարևորությունը և այն գիտակցությունը, որ անցյալի վերքերը սրտում պետք է կարողանալ կերտել հզոր ու միասնական երկիր: Ծանոթացնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում հնչած ելույթի հիմնական դրույթներին: Արժևորել հայ ազգային բանակի և հայ զինվորի կերպարը:
Դասը սկսվեց ՀՀ օրհներգով: Ապա մտագրոհի միջոցով աշակերտները պարզաբանեցին՝ ինչ է «արժեք»-ը, դրանցից առանձնացրին երեք գաղափարները՝ կրթությունը, ընտանիքը, բանակը: Այդ երեք արժեքներից ընդհանրականը, կարևորը ընդունեցին բանակը՝ մնացած բոլոր արժեքների ու ձեռքբերումների պահպանման երաշխավորը :
Խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին նախարարի ելույթի դրույթները, վերլուծեցին ազգ-բանակ կապը: Դպրոցում է հիմք դրվում և խորը արմատավորվում մատաղ սերնդի ռազմահայրենասիրությունը, բանակաշինության պատմության իմացությունը, ազգի հերոսական անցյալին և փառապանծ նվիրյալ զավակներին ճանաչելու, արժևորելու, երկրի վառ ապագան կերտելու, ամենապատասխանատու, բայց ճշմարիտ ուղին:
Դասն ընթանում էր բանակի մասին ֆիլմի ու սահիկների ցուցադրությամբ: Երեխաների կատարմամբ հնչեցին նաև «Պատիվ ունեմ» և «Մեր անունն է Հայկական բանակ» երգերը:
«Հայրենիքը սկսվում է զինվորի ոտնահետքերից, իսկ սահմանը գծվում է զենքով»:
Նժդեհյան ոգին էր թևածում ողջ դասի ընթացքում ՝ «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով…», և աշակերտները հասկացան, որ զինվորագրված ենք ազգովի:
Լարիսա Հարությունյան
Պատմության և հասարակագիտության ուսուցչուհի
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց