Ստեղծվել են «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» Ձև 1 – հանրակրթություն» 2017-2018 ուստարվա հաշվետվային ձևերի էլեկտրոնային տարբերակները: Տարբերակները նախատեսված են Office 2007-ի, Office 2010-ի և Office 2013-ի համար (կցված են): Office 2016-ի համար ծրագիրը չի աշխատում:
Համապատասխան տարբերակը ներբեռնելուց, ապաարխիվացնելուց և լրացնելուց հետո, անհրաժեշտ է տպել հաշվետվային ձևը, ստորագրել, կնքել և հանձնել համապատասխան կառույցներին. մարզային ենթակայության դպրոցները հանձնում են իրենց մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները՝ քաղաքապետարանի կրթության վարչություններին, իսկ ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցները՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (Ս. Վրացյան 73, Երևան):
Տպելու հնարավորությունը` «Տպել ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ծրագրում բացվում է բոլոր բաժինները լրացնելուց և ֆայլը արտահանելուց հետո՝ նկար 1.
Նկար 1

Տպելուց հետո ակտիվանում է «Ստեղծել ֆայլ փոխանցման համար» հնարավորությունը:
Մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ստեղծված ֆայլը պետք է ուղարկել emis@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին:
ԿՏԱԿ, Կրթության տեղեկատվավերլուծական բաժին
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց