ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն»․ Արթուր Մարտիրոսյան

Հուլիսի 21, 2026
Սփյուռքի լրատու

Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագիրը, որը կրում էր «Լեզուն՝ կամուրջ, կրթությունը՝ միասնություն» խորագիրը: 

Ծրագրի մասնակից ուսուցիչներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին և կարևորելով ծրագիրը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ մեծ պատիվ է ԿԳՄՍ նախարարության հարկի տակ հյուրընկալել սփյուռքահայ ուսուցիչների, որոնք ամենակարևոր ներդրումն ունեն սփյուռքում հայապահպանության, հայկական կրթության կազմակերպման գործում։

«Դուք հայկական ինքնության պահպանման առաջամարտիկներն եք, ձեզնից յուրաքանչյուրի դերը գերագնահատել հնարավոր չէ․ Ձեր աշխատանքը գիտակցված հայրենանվեր գործունեությունն է, որն արվում է հիմնականում անվճար, երբեմն ձեր ժամանակի ու ընտանիքի հաշվին, բայց այն  հաստատակամությամբ, որ արտերկրում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա շնորհավորել է ուսուցիչներին վերապատրաստման ծրագրին հաջողությամբ մասնակցելու համար և հույս հայտնել, որ ձեռք բերած փորձառությունն ու գիտելիքը նրանք կկիսեն նաև իրենց հարակից համայնքների ուսուցիչների հետ:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում նախարարության դերն է մեթոդապես աջակցել, նպաստել ուսուցիչների գիտելիքի հարստացմանը, ինչպես նաև կապեր ստեղծել նրանց միջև՝ միմյանցից սովորելու, փորձի փոխանակման, նոր ռեսուրսներ իրացնելու, կրթական գործընթացը սփյուռքում ավելի արդյունավետ կազմակերպելու շուրջ գաղափարներ փոխանակելու նպատակով:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել նաև մասնակից ուսուցիչները՝ նշելով, որ իրենց ամենօրյա ջանքերն ուղղված են սփյուռքում հայապահպանությանը, և Հայաստանում այսօրինակ ծրագրերը նպաստում են իրենց գործունեության արդյունավետ իրականացմանը:

Ծրագիրն անցկացվել է հուլիսի 1-21-ը․ մասնակցել են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։

Վերապատրաստումն իրականացվել է 6 ուսումնական խմբերում.

·         Հայոց լեզու և գրականություն             

·         Հայոց պատմություն և մշակույթի

·         Պատմություն                            

·         Մեկօրյա ուսուցում           

·         Տարրական ուսուցում       

·         Տնօրենների վերապատրաստում

·         «Երգ ու պար» ուսուցում             

Ծրագրի շրջանակում ուսուցիչներն այցելել են նաև Հայաստանի մշակութային վայրեր, այդ թվում՝ թանգարաններ, պատմական հուշարձաններ, մասնակցել են մշակութային, կրթամշակութային միջոցառումների, հանդիպել ոլորտային ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…