Արմենպրես մամուլի ակումբում հյուրընկալվել էր ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով լրագրողներին է ներկայացրել ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով` վերջին 1,5 տարվա ընթացքում ՄԿՈՒ ոլորտում մեկնարկել են նոր ծրագրեր, որոնք հիմնականում իրականացվում են դոնոր կազմակերպությունների կողմից: Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ կազմակերպությունների թիվն այս ընթացքում 1-2-ից հասել է արդեն 10-ի: «Ամենակարևոր ծրագրերից մեկը դուալ կրթական համակարգի ներդրումն է, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ /GIZ/: «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթության ուսուցումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում այս տարվանից ՀՀ չորս ՄԿՈՒ հաստատություններում ներդրվել է դուալ համակարգի փորձարարական ծրագիր /Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջ` գինեգործություն, Տավուշի տարածաշրջանային քոլեջ` տուրիզմ և ավտոտեխսպասարկում, Շիրակի տարածաշրջանային քոլեջ` տեղեկատվական տեխնոլոգիաներ և Երևանի հումանիտար քոլեջ` տուրիզմ/: Դուալ համակարգն աշխատանքի ուսուցման վրա հիմնված համակարգ է, այսինքն` ուսումնական գործընթացին զուգահեռ, իրականացվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Սա ենթադրում է, որ 5-օրյա ուսուցման ցիկլում 2-3 օր ուսանողը կանցկացնի քոլեջում կամ ուսումնարանում, իսկ մնացած 2 օրը` գործատուի մոտ` պրակտիկ գիտելիքներ ստանալով: 3 տարվա փորձնական ծրագիր է, և ամեն տարի նախատեսում ենք 1-2 մասնագիտություն էլ ավելացնել»,- նշել է Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ դուալ համակարգում ներառված բոլոր չորս քոլեջները գործատուների շրջանում ունեն իրենց գործընկերները. Գյումրիում՚ Գյումրու տեխնոպարկը, Եղեգնաձորում` հայտնի գինեգործական ընկերությունները, Երևանում` «Կոնգրես», «Փարիզ» հյուրանոցները, իսկ Իջևանում` «Ապագա ռեզորթը»: Երկրորդ ծրագիրը, որին անդրադարձել է Արտակ Աղբալյանը, ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագիրն է, որն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը` աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևով: «Քանի որ կառավարության համար գերակա է գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, ուստի, առանց որակյալ կադրերի` ոլորտի զարգացման մասին խոսելն ավելորդ է: Հետևանար, ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական մասնագիտությունների գծով որակյալ կադրեր պատրաստելուն: Ծրագրով նախատեսվում են գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների վերանորոգման աշխատանքներ, ժամանակակից սարքավորումների տրամադրում, վերապատրաստումներ, բոլոր գյուղատնտեսական մասնագիտությունների գծով մասնագիտական կրթական չափորոշիչների պատրաստում, կարիերայի կենտրոնների ստեղծում` ընդհուպ մինչև ամենավերջին կետը` կոնկրետ մասնագիտությունների գծով աշխատանքի տեղավորման խնդիրը լուծելը»,-նշել է Արտակ Աղբալյանը` տեղեկացնելով, որ բյուջետային աջակցության ծրագիրը, որը մեկնարկել է հունվարի 1-ից, կավարտվի 2020 թվականին: Երրորդ ծրագիրը, որին անդրադարձել է բանախոսը, իրականացվում է «Save the children» ՀԿ-ի հետ` ԵՄ աջակցությամբ: Արտակ Աղբալյանի խոսքով` ծրագրով հնարավորություն է ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի մասնագիտություն ձեռք բերել: «Նախորդ տարի արդեն իսկ մի քանի կազմակերպություններ իրականացրել են կարճաժամկետ վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող շրջանավարտների համար: Սա դրամաշնորհային ծրագիր է, որին հայտ ներկայացրած շուրջ 40 հաստատությունից շահել են 4-ը: Ծրագրի շրջանակում քոլեջներում ու ուսումնարաններում կհիմնվեն սոցիալական ձեռնարկություններ, որոնցում հնարավորություն կտրվի հաշմանդամություն ունեցող շրջանավարտներին աշխատել: Առաջին սոցիալական ձեռնարկությունը կբացվի Արմավիրի արվեստի քոլեջում` «Տպագրական գործ» մասնագիտությամբ, Սիսիանում` մեղվաբուծության և Իջևանում` ավտոսպասարկման գծով»,- նշել է Արտակ Աղբալյանը:
Բանախոսն անդրադարձել է Ավստրիայի կառավարության հետ օրգանական գյուղատնտեսության ոլորտում իրականացվող, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում», ինչպես նաև բարերար Անուշավան Աբրահամյանի աջակցությամբ իրականացվող ծրագրերին: «Բարերարի աջակցությամբ 9 հաստատությունների տրամադրվել են Արմաթ լաբորատորիաներ, որոնց շնորհիվ կիրականացվի նաև ոչ ֆորմալ կրթություն: Բացի այդ, ԿԳՆ-ՊՆ-Անուշավան Աբրահամյան համագործակցության շրջանակում նախատեսվում է հաշմանդամություն ունեցող զինվորների համար կազմակերպել անվճար կարճաժամկետ դասընթացներ: Վերջին ծրագիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, Աշխատանքի միջազգային գործակալության հետ իրականացվող ծրագիրն է, որն ուղղված է որակավորումների համապատասխանեցմանը»,-նշել է բանախոսը:
Ասուլիսի ընթացքում Արտակ Աղբալյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերել է ՄԿՈՒ ընդունելությանը: «ՄԿՈՒ ոլորտում այս տարի ընդունելության ցուցանիշները բավականին հաջող են եղել. 7374 ուսանող ընդունվել է միջին մասնագիտական հաստատություններ, իսկ 3777 ուսանող` արհեստագործական: 2016 թվականի համեմամատ` 2000-ով ավելացել է ուսանողների թիվը: Եթե նախորդ տարի անգամ թափուր տեղեր էին մնում, այս տարի եղել են ուսանողներ, ովքեր դուրս են մնացել: Ուսանողների թվի ավելացումը պայմանավորված է դիմորդների և ծնողների շրջանում ՄԿՈՒ ոլորտի գրավչության բարձրացմամբ»,- նշել է Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը լուրջ քայլեր է անում աշխատաշուկա-ուսումնական հաստատություն կապեր ստեղծելու և եղած կապերն ամրապնդելու ուղղությամբ: «Որոշակի մասնագիտությունների գծով մեծ հաջողություններ ունենք, մասնավորապես, սպասարկման ոլորտում, որտեղ աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90-95 տոկոսի, իսկ, առհասարակ, միջին աշխատանքի տեղավորման ցուցանիշը 45-65 տոկոս է` նայած մասնագիտության գծով: Ցավոք, դեռևս կան «շաբլոն» մասնագիտություններ, որոնք գրավիչ են ուսանողի և ծնողի համար, բայց ավարտելով այդ մասնագիտությամբ` ուսանողն աշխատաշուկայում իր տեղը չի կարողանում գտնել: Մենք գնում ենք նաև այդ ճանապարհով` մասնագիտությունները համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին, մանավանդ մարզերում` տվյալ մարզի զարգացման առանձնահատկություններից ելնելով»,-նշել է Արտակ Աղբալյանը:
Ասուլիսին ավարտին բանախոսը տեղեկացրել է, որ ներկայումս ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՄԿՈՒ բարեփոխումների ռազմավարական նախագիծը, որում նախանշվել են ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները և անելիքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան