«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում հուլիսի 22-24-ը կանցկացվի Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։
Հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակն ընդգրկված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի հոբելյանական ծրագրերի ցանկում: Հայագիտական կոնգրեսի շրջանակում կանցկացվի նրան նվիրված գիտական նիստ։
Կառավարության որոշմամբ Հայագիտական միջազգային կոնգրեսի կազմակերպման նպատակով կհատկացվի ավելի քան 63 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեի վերաբաշխման միջոցով։
Կոնգրեսի օրակարգում ընդգրկված են միջազգային դրամաշնորհային ծրագրերը, թվային հումանիտար գիտությունները, վերջին մեկ տարվա ընթացքում հայագիտության զարգացմանն ուղղված միջոցառումները, միջազգային հայագիտական ամբիոնների հետ համագործակցությունը, ձեռագրական կենտրոններն ու հայերեն գրավոր ժառանգության հավաքածուները, ինչպես նաև նոր հրատարակությունների («Գրքանիստ») ներկայացումը։
Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում կկազմակերպվի «1 տարվա հավերժությունը» ցուցադրությունը, որի առանցքում կլինի Կառավարության աջակցությամբ ձեռք բերված և Մատենադարանում պահվող 13-րդ դարի արժեքավոր մատյանը։ Կքննարկվի նաև կոնգրեսին նոր կարգավիճակ շնորհելու հնարավորությունը։
Նախորդ երկու կոնգրեսների արդյունքները վկայում են, որ միջոցառումը դարձել է բացառիկ հարթակ, որտեղ համադրվում են համաշխարհային հայագիտական կենտրոնների գործունեությունը, ՀՀ պետական գիտական և մշակութային քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային գիտական համագործակցության նոր նախաձեռնությունները, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտում ձևավորվող միջազգային օրակարգը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց