ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակությանը՝ ԵՄ-ում Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչության կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով խորհրդական (Բրյուսել) Ալեքսանդր Հյուստինգի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ սպորտի ոլորտում միջազգային կապերի զարգացումը, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Կառավարության առաջնահերթություններից է: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ ամրագրված են ոլորտի կարևոր թիրախները․ բացի մարզական նվաճումներից՝ սպորտը դիտարկվում է նաև հանրային առողջության, ֆիզիկական ակտիվության և կյանքի որակի բարելավման կարևոր բաղադրիչ։ Նախարարը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների զգալի մասը միտված է սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու հնարավորությունները հասանելի լինեն Հայաստանի բոլոր բնակավայրերում, տարբեր տարիքային խմբերի և բնակչության բոլոր շերտերի համար։
Նախարարը կարևորել է նաև երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը սպորտում՝ ընդգծելով, որ սպորտային մշակույթը պետք է ձևավորվի վաղ տարիքից։ Այս համատեքստում անդրադարձ է եղել դպրոցահասակ երեխաների շրջանում անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին։
Նա անդրադարձել է նաև տվյալահեն քաղաքականությունը՝ նշելով, որ մշակվում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը, որը պետք է ապահովի տվյալների կենտրոնացումն ու միասնական իրավական կարգավորումները՝ նպաստելով կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարն առանձնակի շեշտել է Եվրոպայի և աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ ներկայացնելով միջազգային սպորտային մրցաշարերի հյուրընկալման պետական քաղաքականությունը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սպորտային խոշոր միջոցառումները նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, և Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին դրական փորձ է կուտակել։
Անդրադարձ է եղել առաջիկա տարվա խոշոր միջազգային մրցաշարերին, այդ թվում՝ ծանրամարտի աշխարհի և մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին, Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին, ինչպես նաև Վրաստանի հետ համատեղ Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության անցկացմանը։ Նշվել է, որ այս նպատակով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում և Իջևանում:
Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Հյուստինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը սպորտի ոլորտում։ Նշվել է, որ Հայաստանը 2008 թվականից անդամակցում է Եվրոպայի խորհրդի Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին (EPAS), որի նպատակն է նպաստել անդամ պետություններում Եվրոպական մարզական խարտիայի և Սպորտային էթիկայի օրենսգրքի սկզբունքների արդյունավետ կիրառմանը:
Պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի քննարկելու 2021 թվականին վերանայված Եվրոպական սպորտային խարտիայի իրականացման ընթացքը։ Ալեքսանդր Հյուստինգի խոսքով՝ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի համար սպորտի քաղաքականության հիմնական ուղենիշն է։ Այն արտացոլում է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։ Խարտիան խթանում է էթիկայի, ներառականության, կայունության, բոլորի համար հասանելիության, արդյունավետ կառավարման, բարեվարքության, կրթության և առողջության սկզբունքների վրա հիմնված սպորտի մոդելը։
Այցի շրջանակում Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակությունն այցեր է կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Ֆուտբոլի ակադեմիա, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, մի շարք այլ մարզական ենթակառուցվածքներ: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի, Հակադոպինգային գործակալության, Պարալիմպիկ կոմիտեի, Համահայկական կամավորական միության ներկայացուցիչների, մարզական լրագրողների, ինչպես նաև մի շարք պրոֆեսիոնալ մարզիկների հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց