ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հունիսին մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Հոբելյանական ծրագրի շրջանակում դպրոցի նվագախմբի կամերային կազմը համերգով հանդես է եկել Ժնևի կոնսերվատորիայի համերգասրահում՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված հատուկ ծրագիր։ Հոբելյանական միջոցառումների գլխավոր համերգը տեղի է ունեցել Ժնևի հանրահայտ «Victoria Hall» համերգասրահում։
Բացառիկ հյուրախաղերի, ձեռքբերումների և Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում առկա գործընթացների մասին մամուլի ասուլիսով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը և դպրոցի նվագախմբի ղեկավար Դավիթ Մարուխյանը:
Սվետլանա Սահակյանը նշել է, որ անցած ուսումնական տարվանից նախարարությունը հայտարարել էր մշակութային կրթության տարի, որը միտված էր նաև գեղարվեստական և գեղագիտական բարձր ճաշակ ունեցող, մշակութասեր սերունդ ձևավորելու գաղափարների մշակմանը։
«Գեղարվեստական կրթության ոլորտը նախարարության կարևոր առաջնահերթությաններից է, և գերատեսչությունը մշտապես աջակցում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցին։ Այս համատեքստում անչափ կարևորվում է դպրոցի մասնակցությունը միջազգային համագործակցությանը՝ համերգների, հյուրախաղային գործունեության, վարպետության դասերի, վերապատրաստման ծրագրերի, փորձի փոխանակման միջոցով։ Դրանք նպաստում են երեխաների և պատանիների մասնագիտական կրթության զարգացմանն ու հմտությունների կատարելագործմանը: Տարիների ընթացքում դպրոցը ձևավորել է միջազգային համագործակցություն՝ եվրոպական երկրների գործընկեր կազմակերպությունների, հեղինակավոր երաժիշտների և կրթամշակութային հաստատությունների հետ»,- նշել է Սվետլանա Սահակյանը և հավելել, որ այս շրջանակում էլ հունիսին Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Նրա խոսքով՝ հյուրախաղերը նոր լիցք կհաղորդեն դպրոցի սաների մասնագիտական զարգացմանն ու կատարելագործմանը։
Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը, անդրադառնալով ուսումնական հաստատության ձեռքբերումներին, նշել է, որ դպրոցն ունի միջազգային մրցույթների դափնեկիր ավելի քան 60 սան, որոնք Հայաստանում, եվրոպական տարբեր երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների, համերգների և փառատոների:
«Տարիներ շարունակ դպրոցի ներսում գործում է դաշնակահարների փառատոն, որի շրջանակում ակտիվ գործունեություն է ծավալում դաշնամուրային բաժինը: Տարվա ընթացքում անցկացվել են ավելի քան 40 վարպետության դասեր, դպրոցի այցեքարտն համարվող մեր նվագախմբերը և երգչախումբը բազմաթիվ ելույթներ են ունեցել Հայաստանում և արտերկրում: Հրատարակվել է Չայկովսկու «Սերենադը»՝ բաղկացած չորս մասերից և Դանիել Երաժիշտի «Հայկական հոգևոր երաժշտության մանրանվագներ» ալբոմները: 2015 թվականից մինչ օրս համագործակցում ենք Վալանսի կոնսերվատորիայի հետ, որի շրջանակում ձևավորվել է հայ-ֆրանսիական նվագախումբ՝ տարիների ընթացքում մեծ գործունեություն ծավալելով Հայաստանում և Ֆրանսիայում: Համագործակցության շրջանակում այս տարի փետրվարին Ֆրանսիայի 6 քաղաքներում դպրոցի սաները հանդես են եկել համերգներով և գրանցել հաջողություններ: Դպրոցը հունիսին մեծ կազմով մեկնել է Շվեյցարիա՝ Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակի հոբելյանի կապակցությամբ։ Հետաքրքրական է, որ այս կոնսերվատորիայի տնօրենը մեր դպրոցի շրջանավարտն է: Հոբելյանական համերգը տեղի է ունեցել «Victoria Hall» համերգասրահում, որտեղ որպես մենակատար հանդես է եկել դպրոցի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը։ Նրա կատարմամբ հնչել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ինչպես նաև հատվածներ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետներից»,- նշել է դպրոցի տնօրենը և հավելել, որ Եվրոպայի ամենահեղինակավոր համերգային դահլիճներից մեկում հայ պատանի երաժիշտների ելույթը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն դպրոցի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։
Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի նվագախմբի ղեկավար Դավիթ Մարուխյանը խոսել է վեցամյա նվագախմբի մասին՝ ներկայացնելով ստեղծման պատմությունը. «Նվագախումբը ստեղծվել է երաժշտությունը սիրելու, այն ապրելու և զգալու նվիրական ջանքերով: Այս տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք ունեցել ենք բազմաթիվ բարդ համերգներ, որոնք ընթացել են հաջողությամբ՝ արժանանալով նաև միջազգային հանրության դրական արձագանքին»:
Այս համատեքստում նա, մասնավորապես, հիշատակել է Ժնևում կայացած համերգը, որի ավարտից հետո աշխարհահռչակ դիրիժոր Քրիստիան Վասկեսը հայտնել է իր կարծիքը՝ ելույթները որակելով որպես եվրոպական բարձր մակարդակի վարպետություն և կատարողական արվեստ։
«Վասկեսը հարցրեց՝ քանի եվրոպական երկրներից են նվագախմբի պատանի երաժիշտները: Երբ պատասխանեցի՝ նրանք մի երկրից են, և այդ երկիրը Հայաստանն է, ու նրանք բոլորը հայեր են, Վասկեսն արձագանքեց, որ այս մակարդակի նվագախումբ իրենց հաջողվում է ունենալ՝ հավաքելով լավագույն երաժիշտներին տարբեր երկրներից: Նրա համար գնահատելի էին նաև մեր տաղանդավոր կատարողների նվիրումն ու հույզերն առ երաժշտություն»,- պատմել է Դավիթ Մարուխյանը և ամփոփելով խոսքը՝ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց