12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջը, որն ուժի մեջ է մտել 2017-18 ուսումնական տարվանից, ՀՀ-ում ապրող եզդիական համայնքի կողմից ընդունելի է և ողջունելի: «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նման տեսակետ են հայտնել եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Հանրային ռադիոյի մեկնաբան Հասան Թամոյանը նախ պատմական ակնարկով անդրադարձ է կատարել Հայաստանում եզդի բնակչություն ունեցող բնակավայրերի դպրոցներում եզդիերենի դասավանդմանը. «Մենք հակված ենք դեպի կրթություն։ Ասել, թե մեր ավանդույթները գովելի են կրթության առումով, անազնիվ կլինի, որովհետև հաճախ նույն ավանդույթները խոչընդոտ են հանդիսանում։ Եզդի երեխաները շատ հաճախ կանոնավոր չեն հաճախում դպրոց, և այս խնդիրը եղել է նաև նախկինում։ Սակայն վերջին տարիներին կրթություն ստացող հատկապես եզդի աղջիկների թիվն ավելացել է: Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը համայնքի ներսում է: Մենք պետք է հասկանանք, որ չկրթվելը միայն մեզ վնասում է։ 40 հազար եզդի է ապրում ՀՀ-ում, սակայն բարձրագույն կրթության առումով ամենավերջին տեղում ենք։ Եզդի համայնքի մտավորականությունը լուրջ անելիք ունի. մենք պարտավոր ենք փոխել մեր համայնքի վերաբերմունքը կրթության նկատմամբ։ Մեր նման փոքր ժողովուրդների փրկությունը կրթության մեջ է»,-նշել է Հ. Թամոյանը։
Համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի դպրոցներից մեկի եզդիերենի ուսուցչուհի Գյուլփերի Թամոյանն իր հերթին նշել է, որ առհասարակ ցածր է հատկապես եզդի աղջիկների հաճախումը դպրոց, մինչդեռ նրանք մայր են դառնալու` ստանձնելով նաև իրենց երեխաների կրթության պատասխանատվությունը։
«Սինջար եզդիների ազգային միավորման» ղեկավար Բորիս Մուրազիի տվյալներով` գյուղական համայնքներում եզդի աղջիկների գերակշիռ մասը 9-րդ դասարանից հետո չի հաճախում դպրոց. «Պետության դերն այս հարցում ևս պետք է խիստ լինի` սահմանելով որոշակի պատժամիջոցներ։ Կամ ընդհակառակը` աջակցություն ցուցաբերվի նրանց, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, այլ ոչ թե տուգանքներ կիրառեն։ Ուզում եմ ասել, որ հետամնացությունը որևէ ազգի համար նորմալ ավանդույթ չէ։ Նույնը վաղ ամուսնությունների պահով: Այս օրենքը երիտասարդների կողմից մեծ աջակցություն ունի, ու մենք կողմ ենք օրենքի պարտադիր լինելուն»,-նշել է բանախոսը։
Երիտասարդ լրագրող, մանկավարժ, հանրայի գործիչ Զեմֆիրա Քալաշյանի խոսքով` նույն խնդիրը առկա է տղաների շրջանում` նրանք ևս կիսատ են թողնում ուսումը, քանի որ սոցիալական խնդիրներ կան. «Այստեղ ծնողի, դպրոցի դերը մեծ է»,-նշել է Զեմֆիրա Քալաշյանը` ընդգծելով, որ կրթությունը, աշխատանքն ու ընտանիքը չեն խանգարում միմյանց: Վերջինիս խոսքով` կրթության նկատմամբ սերը և իրավունքի նկատմամբ պահանջատիրությունը փոքր տարիքից պետք է սերմանել և շատ լուրջ աշխատանք տանել համայնքի հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան