ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սպորտլանդիա» մարզական միջոցառում՝ նվիրված էր ՀՀ անկախության  26-րդ ամյակին

Սեպտեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառում, որը նվիրված էր ՀՀ անկախության 26-րդ ամյակին:

Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգի ներքո, որից հետո աշակերտներն երգ ու պարով ազդարարեցին միջոցառման մեկնարկը: 

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման մասնակից թիմերն էին 3ա, 3բ և 3գ դասարանները: Սպորտլանդիայում ընգրկված էին ցուցադրական ելույթներ մի քանի մարզաձևերից` դրոշի օգնությամբ փոխանցումավազք, վազք` պարկերի օգնությամբ, կարտոֆիլի տնկում, սողանցել մարզանստարանի վրայով, պարանի ձգում: 

Օլիմպիական երգի ներքո մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նշանաբանները և շարային քայլքով շարժվեցին իրենց համապատասխան տեղերը:

Փոքրիկ մարմիններում կար ուժեղ ոգի ու եռանդ, որն արտահայտվում էր մրցակից թիմերի առողջ պայքարով: Մարզական միջոցառման ավարտից հետո իր եզրափակիչ ելույթով ներկայացավ տնօրեն Է. Մուրադյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Լ. Սողոմոնյանին` նման գեղեցիկ և ցուցադրական միջոցառում անցկացնելու համար և հորդորեց, որ կարևորը հաղթանակը չէ, այլ ընկերակից թիմերի համերաշխությունն ու ներողամտությունը:

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…