ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին

Սեպտեմբերի 29, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի կողմից ընդունված հոգեկան և ֆիզիկական առողջության ստանդարտներից օգտվելու քաղաքացիների իրավունքի ապահովումը դիտարկելու առաքելությամբ:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը կարևորել է Հատուկ զեկուցողի առաքելությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի հասարակությունն ու հայ ընտանիքներն առանձնակի կարևորություն են տալիս երեխայի կրթության իրավունքին, որն ուղղակիորեն առնչվում է առողջության ապահովմանը, հետևաբար առաքելության նպատակի շրջանակում է: Շեշտելով, որ ՀՀ ԿԳՆ-ն երեխաների իրավունքների պաշտպանության հարցում բարձր է գնահատում նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի կառույցների գործունեությունը՝  Լևոն Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է կրթության  ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության համալիր միջոցառումները: Այդ համատեքստում կարևորվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ  և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզերի տարրական դասարանցիների համար իրականացվող  դպրոցական սննդի ծրագիրը, որի շրջանակում խնդիր է դրվել աշակերտներին ապահովել տաք սննդով:

ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը հետաքրքվել է երեխաների  առողջության իրավունքի հետ կապված մարտահրավերներով և ներկայացրել  նախնական առաջարկներ: ԿԳ նախարարն այս խնդրի  առնչությամբ տեղեկացրել է, որ ՀՀ  բոլոր դպրոցներն ապահովված են բուժկետերով, ինչպես նաև կրթական համակարգում անցում է կատարվում համընդհանուր ներառականության:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության համակարգում երեխաների ներգրավվածության, կրթական ծրագրերում առողջ ապրելակերպի, ինչպես նաև  մի շարք այլ հարցերի: 

Նշենք, որ ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողն այցի շրջանակում դիտարկումներ կանցկացնի Հայաստանի մի շարք դպրոցներում: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…