ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի ամփոփում

Սեպտեմբերի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 11-ից 15-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի երկրորդ փուլը:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկվել էր դեռևս մայիս ամսից՝ ներառելով Շիրակի մարզի լեռնային, սահմանամերձ 14 գյուղական համայնքներ և Ջավախքի կրթամշակութային հաստատություններ, որտեղ դեռահասների համար անցկացվել է «Մասնագիտական կողմնորոշման» դասեր արհեստի և արվեստի տարբեր բնագավառներում:

Կրթական ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, գյուղական համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի մասնագիտությունները, նպաստել դրանց տարածմանն ու պահպանմանը, ուղղորդել դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում և նպաստել նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ամրապնդել միջհամայնքային կապը կրթամշակութային հաստատությունների միջև:

Ծրագրի երկրորդ փուլում կազմակերպված արտադպրոցական կրթության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի Արևշատ, Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Քարաբերդ, Ձիթանքով, Սարակապ, Մեծ Սեպասար, Կրասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Թավշուտ համայնքների, Ախլքալաքի և Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնների թվով 20 մանկավարժներ:

Վերապատրաստման դասընթացների ընթացքում մանկավարժները ծանոթացան «Դեռահասների արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները», «Համայնքային հետազոտության իրականացման և դեռահասների կրթադաստիարակչական կարիքների հայտնաբերման մեթոդների  ուսումնասիրում», «Մասնագիտական և դաստիարակչական աշխատանքների ծրագրերի կազմման աձանձնահատկությունները», «Անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունն արտադպրոցական կրթության գործընթացում» թեմաներին և կենտրոնում գործող մասնագիտական խմբակների գործունեությանը:  Խմբային աշխատանքների միջոցով, օգտագործելով ձեռք բերած գիտելիքները, մասնակիցները վեր հանեցին սեփական համայնքների հիմնախնդիրները, նախընտրելի մասնագիտությունների ուսուցման անհրաժեշտությունը ու զարգացման հեռանկարները:

Դասընթացների արդյունքներն ամփոփվեցին  կլոր սեղան-քննարկմամբ՝  «Ընտանիք» կենտրոնի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ: Համատեղ քննարկումների արդյունքում մանկավարժները կիսվեցին տպավորություններով ու առաջարկություններով:

Սպանդարյանի միջնակարգ դպրոցի մանկավարժ Գոհար Թորոսյանը իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. - «Շնորհակալություն ամենի համար: Վերապատրաստող մանկավարժ Ա. Մկրտչյանի և տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանի հետ աշխատանքը համակարգված էր և արդյունավետ: Ծրագիրը իսկապես կնպաստի համայնքներում ազգային արհեստների և արվեստի բնագավառում ստեղծվող մշակութային արժեքների տարածմանն ու պահպանմանը, կնպաստի նաև դեռահասների ինքնադրսևորմանը և սեփական կարողությունների գնահատման հնարավորությանը, մասնագիտական կողմնորոշմանը»:

Իսկ Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով  տնօրենի տեղակալ Սյուզաննա Հովասյանը նշեց. «Շատ կցանկանայի, որ դասընթաները մի քիչ երկար շարունակվեր, որպեսզի ավելի շատ փորձ ու հմտություն ձեռք բերեի: Քանի որ գյուղում երեխայի առօրյան հագեցած չէ մշակութային և առահասարակ որևէ հասարարական գործունեությամբ, շատ կցանկանայի, որ նրանք էլ ներառվեն Ձեր արգասաբեր ու հանրօգուտ գործունեության մեջ»:

«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և նրանց հանձնեց վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ:

Եզրափակիչ ցուցահանդես-միջոցառմանը ներկա էին ծրագրին մասնակից համայնքների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ: Ներկաները դիտեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասերի արդյունքում կենտրոնի սաների և համայնքների դեռահասների համատեղ պատրաստած աշխատանքների ցուցահանդես, ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի վերաբերյալ ամփոփ տեսանյութ:

Միջոցառումը եզրափակվեց «Ընտանիք» կենտրոնի սաների և համայնքների դեռահասների   գեղարվեստական ելույթներով:

Ս. Պետրոսյան

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…