Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը Միլանի Լա Սկալայի օպերային թատրոնի բեմադրությամբ Մասկատի Թագավորական օպերային թատրոնում համատեղ կներկայացնեն իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» օպերան։
Բեմադրության հեղինակը հայտնի ռեժիսոր Անդրեա Դե Ռոսան է։ Ներկայացումները բեմ կբարձրանան ապրիլի 30-ին և մայիսի 2-ին՝ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ։ Իսկ մայիսի 1-ին Մասկատի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Գաբրիելա Կաստիլոն և Ռաուլ Ամայան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր տարի ներկայանում է Մասկատի Թագավորական օպերային թատրոնի համերգաշրջանում։ Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ նվագախումբն Օմանում հանդես է գալիս ամենատարբեր նախագծերով՝ ներկայացնելով սիմֆոնիկ երկացանկից մինչև օպերային և բալետային ներկայացումներ, ինչպես նաև տարբեր ժանրերի համադրություններ, ինչը և միջազգային ասպարեզում նվագախմբի հաջողությունների գրավականն է. «Այս հյուրախաղերն ամրապնդում են Հայաստանի և Օմանի միջև մշակութային կապերը։ Բացի համերգային գործունեությունից մենք արդեն սպասված հյուր ենք Օմանի երաժշտասեր հանրության համար»։
Օմանի Թագավորական օպերային թատրոնում տարբեր տարիներին կայացել են նվագախմբի համերգները՝ ապահովելով հայկական երաժշտարվեստի բարձրակարգ ներկայացումը միջազգային հեղինակավոր հարթակում և նպաստելով Հայաստանի ու Օմանի միջև միջմշակութային կապերի խորացմանը։
Հիշեցնենք, որ Օմանի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վաղեմի գործընկերներից է։ Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, նվագախմբի միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Ումբերտո Ֆաննին արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալի։ Մրցանակն արվեստագետին Երևանում հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…