ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը

Ապրիլի 28, 2026
Մշակութային լուրեր

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով սեմինարի 15-ամյակի առթիվ՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այն դարձել է զարգացող հարթակ և ձևավորել մեծ ցանց՝ ընդգրկելով շուրջ 40 երկրի ավելի քան 140 կառույցի․ «Գրավոր ժառանգության պահպանմամբ զբաղվող կարևորագույն կառույցներն այս կամ այն կերպ առնչվել կամ մասնակցել են սեմինարին։ Սա փաստում է՝ սեմինարը դարձել է հարթակ, որտեղ մենք վարում ենք ամենակարևոր խոսակցությունները գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ուղղությամբ»:

Նրա խոսքով՝ սեմինարի օրակարգը բազմաշերտ է և հնարավորություն է տալիս մասնագետներին քննարկել խնդիրներ, գտնել լուծումներ։ Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ գրավոր ժառանգության պահպանումն ու վերականգնումն այսօր առավել քան կարևոր են ոչ միայն հիշողությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու, այլև այն ճանաչելու և վերաիմաստավորելու տեսանկյունից։

«Մենք կարիք ունենք մեր գրավոր ժառանգությանն առնչվող պատմություններն ավելի խորությամբ և բազմաշերտորեն ճանաչելու։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է տալիս՝ ապահովելու գրավոր ժառանգության ուսումնասիրությունն ու հասանելիությունը թվային միջավայրում՝ այն դարձնելով հանրային հիշողության մաս»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ Մատենադարանը դարձել է զարգացման և նոր կարողությունների ձևավորման կարևոր միջազգային հարթակ։

«Այսօր մենք ունենք շուրջ 145 միջազգային կառույցների մասնակցություն՝ վերականգնման կենտրոններ, գրադարաններ, թանգարաններ և արխիվներ։ Սեմինարի թեմատիկ ընդգրկումը նույնպես լայն է՝ սկսած գրավոր ժառանգության ֆիզիկական և կենսաքիմիական խնդիրներից մինչև թվայնացում, լազերային վերականգնում և բարձր տեխնոլոգիաների կիրառում։ Այս ամենը կարելի է ամփոփել մեկ գաղափարով՝ միասնական պատասխանատվություն միջազգային գրավոր ժառանգության հանդեպ։ Պետք է գիտակցենք, որ հիշողությունը միայն գրերի ֆիզիկական ներկայությունը չէ, այլ դրանց թիկունքում կանգնած մարդկային կենսագրությունը։ Ձեռագրերը պատմության մատնահետքերն են, իսկ Մատենադարանի ձեռագրերում այդ հետքերն ունեն շոշափելի կոնկրետություն»,- իր խոսքում նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջույնի խոսքում ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ հանձնառության կարևորությունը։ «Եվրոպական միությունը հպարտ է աջակցել Հայաստանին՝ պահպանելու հարուստ մշակութային ժառանգությունը։ Մեծ պատիվ է լինել Մատենադարանի գործընկերն այս կարևոր աշխատանքում։ Ուրախ ենք միանալ այս նախաձեռնությանը՝ միջազգային ջանքերը կենտրոնացնելու ձեռագրային և տպագիր ժառանգության պահպանման ուղղությամբ»,- նշել է նա։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության մեդալով պարգևատրել է սեմինարի երկարամյա մասնակից, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի մասնագետ Թամարա Օհանյանին։

Միջոցառման ընթացքում իրականացվել են նաև «Հայկական մանրանկարչական արվեստ» նամականիշի մարման արարողությունը, ինչպես նաև Մատենադարանի արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացումը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…