Դեռևս մեր պատմական երթի արշալույսին զգացինք բռնակալին չհնազանդվելու խրոխտ ձգտումը, զգացինք՝ մեր դժվարին երթի ընթացքում փորձություններից կոփվելու կամքը,ինչպես նաև այն,որ մենք աստվածընտրյալ ազգի զավակ ենք և իրավունք չունենք սխալվելու:Անկախության տոնը ցնծության տոն է, ինչի խորը գիտակցումով օրը լցրին մեր դպրոցի հումանիտար հոսքի սաները՝ սեպտեմբերի 22-ին:
Դեռևս վաղ առավոտից դպրոցի շքամուտքում բոլորին դիմավորեցին եռագույնով հագնված սաները, ովքեր ինքնաբուխ պարում էին՝ շուրջբոլորը տարածելով խինդ ու բերկրանք:Գեղարվեստական-գրական մոնտաժը վերաբերում էր հայոց անկախության ինքնատիպ ընկալմանը. սաներից մեկը աճպարար էր, ով մոգական արկղից հանում էր հայ կյանքի խորհրդանիշները՝ այբուբեն՝ որպես լինելիության, նուռ՝ բերք ու բարիքի, սուր՝ պայքարի, հող՝ նախնյաց ուժի,աղավնի՝ խաղաղության:Աճպարարը հանում էր դրանք՝ կրկնելով՝ «ՆԱՏՍԱՅԱՀ ՏԱԶԱ» անհասկանալի արտահայտությունը: Եվ միայն միջոցառման վերջում հանդիսատեսին հասկանալի եղավ,որ դա «ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ» կապակցությունն է ՝ հակառակ ուղղությամբ:Բոլորիս ձգտումն է՝ արժևորել այն,ինչ շատ ազգերի բաղձանքն է,պահպանել այն,ինչի համար պատասխանատու ենք հետագա սերունդներին, ընթանալ այն ճանապարհով,որ կդարձնի իմ հայոց աշխարհը ավելի ազատ,ամենաազատ…Այս հավատամքն էր հնչում միջոցառման մասնակիցների շուրթերից:
Դպրոցի աշակերտական համակազմը ներկա գտնվեց նաև անկախության տարելիցի կապակցությամբ քաղաքում կազմակերպված միջոցառմանը, որտեղ հրավիրված էր «Կարին» պարային համույթը՝ Գ.Գինոսյանի գլխավորությամբ: Աշակերտները համլրեցին համույթի պարային շարքերը և տոնը հիրավի դարձրին ՑՆԾՈՒԹՅԱՆ ՏՈՆ:
10-րդ Ա դաս. դասղեկ՝ Ռ.Աֆյան
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան