ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացնում է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» խորագրով ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Հայ զինվորը» խորագրով: Դասը վարեցին Հասարակագիտության ուսուցիչ Արփինե Կարապետյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը:
Դասի նպատակը՝ աշակերտներին հնարավորություն տալ խորհելու սեփական պետականության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության և բանակի ու հասարակության փոխադարձ սատարման նշանակության մասին:
Ինտերակտիվ զրույցը տրաբանորեն բերեց ազատության,անկախ պետականության և խաղաղության նշանակության կարևորությանը, հզոր բանակի առկայությանը:Աշակերտները մեկնաբանեցին «ազգ» հասկացության կապը պետականության ոչ թե սոսկ էթնիկ պատկանելիության հետ,այլ վերլուծեցին «հայ»,«հայաստանցի» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացի» հասկացություններն ու ինքնության էթնիկ և ազգային-պետական տարրերը:
Կատարվեց խմբային աշխատանք,որտեղ քննարկվեցին , ազգ-բանակի բնութագրիչ դրույթները, ազգ-բանակի առկա դժվարություններն ու խոչընդոտները: Իսկ Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստեց ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացրեց և ստեղծագործ դարձրեց սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը:
Դասը ծառայեց նպատակին,աշակերտներն եկան այն համոզման,որ ազգ-բանակը դպրոցն ու զորամասն են, հասարակությունն ու զիված ուժերն են, որոնք գործում են որպես մեկ միասնություն:
Եվ ուրեմն, առաջ, դեպի նոր հաղթանակներ:
ՄԿԱ գծով փոտնօրեն Ժաննա Վարդանյան
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան