ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը:
Եզրափակիչ փուլի մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բազմաթիվ մարզասերներ, հյուրեր:
5–6-րդ դասարանների մրցապայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի թիմը, որը եզրափակչում 50:38 հաշվով հաղթանակ է տարել Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ: Նույն տարիքային խմբում բրոնզե մեդալներին արժանացել է Լոռու մարզի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, որը վճռորոշ խաղում 33:21 հաշվով առավելության է հասել Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ:
Այս տարիքային խմբում հաղթողներին և մեդալակիրներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
7–9-րդ դասարանների մրցապայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել են Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի ներկայացուցիչները: Նրանք եզրափակչում 73:37 հաշվով հաղթել են Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմին: Նույն տարիքային խմբի երրորդ տեղի համար պայքարում Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը 35:20 հաշվով առավելության է հասել Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ:
Այս տարիքայինների խմբում հաղթողներին և մեդալակիրներին պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել մարզական տոնի կայացման առթիվ:
Մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ արդեն երկրորդ տարին անցկացվող մրցաշարը վկայում է՝ խաղային մարզաձևերի զարգացմանն ուղղված այս հարթակը ոչ միայն սպասված էր, այլև՝ կարևոր: Նախարարն ընդգծել է, որ հանրակրթական դպրոցների շուրջ կեսը մասնակցել է «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» համայնքային փուլին՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին մրցաշարին կմիանան ավելի մեծ թվով դպրոցներ և մասնակիցներ։
«Այս մրցաշարը միայն սպորտի մասին չէ․ այն հարթակ է նաև կարևոր հմտությունների ձևավորման համար։ Թիմային ոգի, դիմադրողականություն, կամքի ուժ, էմոցիոնալ կայունություն․ սրանք այն հատկանիշներն են, որոնք անհրաժեշտ են կյանքի տարբեր իրավիճակներում, և սպորտը լավագույն միջոցներից է դրանք զարգացնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ նմանօրինակ մրցաշարերը նաև յուրահատուկ գնահատական են ֆիզկուլտուրայի ուսուցիչների կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հենց այս հարթակում է առավել ակնհայտ դառնում նրանց ներդրումը․ եզրափակչում հանդես գալու համար թիմերը հետևողականորեն պատրաստվում են ամբողջ տարվա ընթացքում, և այդ աշխատանքի արդյունքն էլ որոշիչ է դառնում նրանց վերջնական մեդալի համար։ Նրա խոսքով՝ որքան նվիրված և բարեխիղճ է կատարվել աշխատանքը, այնքան մեծ է հաջողության հասնելու հնարավորությունը։
Նախարարն առանձնացրել է նաև մարզական ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ ընդգծելով, որ դպրոցաշինության ընթացիկ ծրագրերի շնորհիվ առաջիկա տարիներին ակնկալվում է որակական նոր մակարդակ։ Միաժամանակ նա նշել է, որ արդեն այսօր արձանագրվում են դրական փոփոխություններ։
«Այսօրվա մեր թիմերը ցույց տվեցին, որ հաղթական և մարզական ոգին պահպանվում է անկախ արդյունքից։ Ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին այդ կարևոր ձեռքբերման համար։ Անցած տարի «Վարչապետի գավաթի» մրցաշարերին մասնակցել է ավելի քան 25,000 երեխա, և վստահ եմ՝ այս տարի այդ ցուցանիշը կլինի էլ ավելի բարձր»,- եզրափակել է նախարարը։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը պատվոգրերով և հուշանվերներով է պարգևատրել մրցաշարի գործընկերներին և աջակիցներին՝ Սպորտի կառավարման կենտրոնին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը: Եզրափակիչ փուլը մեկնարկել է ապրիլի 14-ից. մասնակցել են յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:
2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգային» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց