ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այսօր այցելել են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, որտեղ մասնակցել են մասնաճյուղի Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները շրջել են դպրոցում, ծանոթացել կրթական հաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արմեն Երիցյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: «Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրումը կարևոր իրադարձություն է և գիտակրթական, և քաղաքական առումով, երբ Ռուսաստանի առաջին համալսարանն իր մասնաճյուղն է հիմնում մեր երկրում: Վստահ եմ, որ մեր գործընկերների օգնությամբ, ովքեր իրենց վրա են վերցրել այս ուսհաստատության կայացման ծանրությունը, քայլ առ քայլ կունենանք լուրջ, բնական գիտությունների վրա հենված կրթօջախ, որը կնպաստի մեր երկրի անկախության կայացմանն ու զարգացմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի խոսքով՝ պատահական չէ, որ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ավագ դպրոցը կոչվել է Արմեն Երիցյանի անունով, ով, ըստ ՌԴ ԿԳ նախարարի, մեծ ջանքեր է ներդրել միջազգային համագործակցության ամրապնդման գործում, եղել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և դրան կից դպրոցի հիմնադիրներից մեկը: «Վստահ եմ, որ այս լուսավոր անունը կդառնա խորհրդանիշ, որն իր մեջ կկրի կարևոր սկզբունքներ՝ հայրենիքի հանդեպ սեր, մարդասիրություն, կրթություն: Արմեն Երիցյանի հիշատակը հավերժ կլինի նաև հենց այս դպրոցի և այս աշակերտների շնորհիվ, ովքեր կսովորեն և կապրեն հանուն իրենց հայրենիքի: Այցեքարտ համարվող ՌԴ ամենահին բուհերից մեկի Երևանի մասնաճյուղի հիմնումը պատահական չէ, որովհետև համալսարանի հոգաբարձուների շարքում նաև բուհի շրջանավարտներն են: Այս դպրոցը հիմնած մարդիկ վստահաբար առաջին հերթին մտածել են իրենց հայրենիքի ապագայի մասին, որովհետև այս կրթօջախը յուրահատուկ է՝ բազմապրոֆիլ, ուսուցման ավանդական ձևերի և նորարարությունների համադրմամբ»,-նշել է ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան՝ դպրոցի սաներին մաղթելով դառնալ իրենց հայրենիքի արժանի քաղաքացիներ:
ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարներն այցելել են նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ Լևոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլևան շրջել են համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին և հետազոտական աշխատանքների համար նախատեսված բոլոր պայմաններին: Այնուհետև նախարարները ներկա են գտնվել համալսարանում ընթացող ռուսաց լեզվին նվիրված գիտաժողովի փակման նիստին:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այցելել են նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են գիտահետազոտական ինստիտուտում պահպանվող հին ձեռագրերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան