Մեղրիում և Ագարակում մշակութային ակտիվ անցուդարձ է․ Ագարակի մշակույթի տանը տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումը, որը եզրափակվել է Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գալա համերգով։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ջազի սիրահարներ։
Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում կարևորվել է Մեղրին ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը՝ հայկական մշակույթը ներկայացնելու և Մեղրի քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը խթանելու տեսանկյունից:
«Այսօր մեկնարկած ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ երեսուն միջոցառումներ, որոնց թվում են Արհեստների փառատոնը, Տարազ-ֆեստը, Ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, Երևանի գրքի արտագնա փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը և այլն:
Մշակութային ծրագրերն ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է ՀՀ պետական մշակութային քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է՝ մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիության ապահովում»,- ասվում է նախարարի ուղերձում։
Նշվել է, որ «Մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ, որը կարևոր հարթակ է երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:
Միջոցառման ընթացքում նշյալ հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին հանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը՝ ի նշանավորումն այդ պատվավոր կարգավիճակի։
Ներկաներին ողջունել է նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ մշակույթը Սյունիքի մարզի զարգացման կարևոր ուղղություններից է։
Հանդիսավոր բացումը եզրափակվել է գալա համերգով՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի կատարմամբ և գիշերային դիսկոտեկով՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ:
Համերգը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ Մեղրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…