Սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել են հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ բազմաթիվ հարցեր. ժամանակն է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորանա նաև գիտության ուղղությամբ: Այս իմաստով մեր քաղաքականությունն է` Հայաստանում ձևավորել ինժեներատեխնիկական և բնական գիտությունների հզոր կլաստերներ, որի հարցում ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցության կարիքն ունենք: Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, ինչպես նաև իրականացնել միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր: Կարևորվել է նաև երկու երկրների մանկավարժական համակազմերի միջև համագործակցությունը»,-նշել է Լևոն Մկչտչյանը` ընդգծելով, որ հայկական կողմին հետաքրքիր է փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների կառավարման մեթոդոլոգիայի ռուսական փորձը: «Ռուսաստանի Դաշնությունում ևս շատ մեծ թիվ են կազմում 100-ից պակաս աշակերտական թվաքանակ ունեցող դպրոցները, որոնց կառավարման մեթոդիկան կփորձենք օգտագործել: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա նշեմ, որ Հայաստանում գործում են Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և մի շարք այլ ՌԴ բուհերի մասնաճյուղեր, հետևաբար պետք է կարողանանք առավել նպատակային ծրագրեր ներդնել ինչպես այս, այնպես էլ ՌԴ բուհեր գործուղվող հայ ուսանողների հարցում, որպեսզի վերջիններս վերադառնան և իրենց գիտելիքները ներդնեն մեր երկրում` համապատասխան գիտական ուղղություններով: Կարևոր է նաև ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունների կողմից աշխատատեղերի տրամադրման հարցը, որպեսզի հատկապես ՌԴ տեխնիկական բուհերում սովորած մեր երիտասարդները հայրենիք վերադառնալիս ապահովվեն աշխատանքով»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկվել են երկու երկրների մանկավարժների փոխանակման, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման և մի շարք այլ հարցեր: Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող: «Այս փաստն իրենց հանդիպման ընթացքում ընդգծել են նաև մեր երկու երկրների նախագահները: Պետք է անել հնարավորը, որ այս թիվը գնալով աճի»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ մասնագետների պատրաստման մեծ փորձ: «Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնենք ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում: Առհասարակ, հայ երիտասարդները մեծ հաջողություններ են արձանագրում վերոնշյալ ոլորտներում, օրինակ, վերջերս հայ պատանիների մաթեմատիկայի թիմն աշխարհում գրավել է 6-րդ տեղը, «Շախմատ» առարկայի ուսուցումը ևս ՀՀ դպրոցներում տալիս է մեծ արդյունք»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արևելագիտության և հնագիտության ոլորտների կարևորությունը և վերոնշյալ ուղղություններով ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում երկու երկրների երիտասարդների ուսանելու հնարավորությունը: Հանդիպման ավարտին երկու երկրների կրթության պատասխանատուները հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Նյութի աղբյուրը. http://edu.am/index.php/am/news/view/6757
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան