ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը․ Հասմիկ Ավագյանը ներկա է եղել մարզմանը

Ապրիլի 15, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերջին մարզումներն են անցկացնում Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է հավաքականի մարզիկներին, հետևել նրանց մարզումներին, զրուցել թիմի անդամների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով կարևոր ստուգատեսում: Հասմիկ Ավագյանը վստահություն է հայտնել՝ հավաքականի անդամները լավագույնս հանդես կգան, կպայքարեն մինչև վերջ և պատվով կներկայացնեն Հայաստանը՝ շարունակելով հայկական ծանրամարտի հաղթական ավանդույթները։

Կանանց հավաքականում ընդգրկվել են Տանզելա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Աննա Ամրոյանը, Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։

Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գառնիկ Չոլաքյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ)։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։

Հատկանշական է՝ տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը և կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թվականի լավագույն մարզիկների անվանակարգերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն