ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» Վերներ Բլումեին

Սեպտեմբերի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հյուրընկալել է Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վերներ Բլումեին, որը համագործակցելով Գյումրիի Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ`   իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: Մասնավորապես նա համակարգել է Գյումրիի դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու, դասասենյակներ կահավորելու, վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու, ուսուցիչների և աշակերտների  փոխանակման ծրագրեր կազմակերպելու աշխատանքները:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ քաջածանոթ է պարոն Բլումեի Հայաստանում ծավալած կրթական և բարեգործական գործունեությանը. «Ձեր շնորհիվ մեր շատ մանուկներ գտել են իրենց ապագան: Մենք անչափ կարևորում ենք Ձեր շնորհակալ աշխատանքը»,-  դիմելով հյուրին՝ նշել է Վ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ գերմանացի ուսուցիչը ԿԳՆ է հրավիրվել գնահատանքի և շնորհակալության համար: ԿԳ նախարարի տեղակալը Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վերներ Բլումեին հանձնել է  ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ»՝  կրթության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մեջ իր զգալի ներդրումն ունենալու, ինչպես նաև երկար տարիների նվիրյալ աշխատանքի համար: Հյուրը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` նշել է, որ ներկա պահին Հայաստանի մի խումբ աշակերտներ  գտնվում են Բոննում և 15 տարի առաջ Հայաստանի դպրոցների հետ սկիզբ առած համագործակցությունը լինելու է շարունակական. «Հայաստանն ինձ համար երկրորդ հայրենիք է, այստեղ ապրող մարդիկ մշտապես իմ սրտի և հոգու մեջ են: Հավատացնում եմ, որ Գերմանիայի աշակերտների համար նույնպես Հայաստան ացելությույնը մեծ փորձ ու տպավորություն է»,- ընդգծել է  Վերներ Բլումեն:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն ու գերմանացի հյուրը զրուցել են հետագա ծրագրերի մասին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…