Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է: Տոնի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Մաչանենց տուն», որտեղ ներկա է եղել Մտքի թանգարան-թատրոնի բացմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, թատրոնի սիրահարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ թատրոնը ոչ միայն մշակույթի, այլև հասարակության զարգացման հիմնաքարն է, և ՀՀ Կառավարության վարած ապակենտրոնացման քաղաքականության շնորհիվ մշակութային կյանքը վերջին շրջանում ավելի է աշխուժացել թե՛ մարզերում, թե՛ Երևանում: Նա ընդգծել է՝ այս օրը մարզում թատրոն-թանգարանի բացումը լավագույն նվերն է տոնի առթիվ:
«Թատրոնի բացումը մշտապես սպասված իրադարձություն է մեր մշակութային կյանքում, իսկ թատրոն-թանգարանը, որը նոր ձևաչափ է ոլորտում, որպես թանգարանային արվեստի ու թատրոնի համադրություն՝ հնարավորություն է տալիս հանդիսատեսին ծանոթանալու մշակութային ժառանգությանն ու հետևելու թատերական ներկայացմանը»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա կարևոր է համարել թատրոնում տնտեսական բաղադրիչը, որը մշակութային հաստատությանը տանում է դեպի ինքնաբավության:
Ներկաներին ողջունել է նաև «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության և Մաչանենց բերդաքաղաքի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: «Ես շուրջ 40 տարի երազել եմ այս թատրոնը բացելու մասին: Թանգարանում ցուցադրվող յուրաքանչյուր նմուշ ճանապարհ է դեպի արմատներ: Ներկայացված են ոչ միայն հայ, այլև համաշխարհային մտքի արդյունքներ՝ որպես միջմշակութային երկխոսության ձևաչափ»,- նշել է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը՝ հայտնելով, որ ցուցանմուշները հնագույն ժամանակների պատմություն ունեն:
Հյուրերը շրջել են նորաբաց թատրոն-թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այնուհետև թատրոնի դահլիճում դիտել «Անբան Հուռին» ներկայացումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթության մեջ հաճախ ասում ենք՝ «պետք է բարձրացնել սովորողների մոտիվացիան»: Բայց այստեղ առաջանում է մի հիմնարար հարց․ Արդյո՞ք մոտիվացիան իսկապես հնարավոր է ձևավորել դպրոցում, թե՞ այն կախված է սովորողի ներքին…
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց