ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԳԱԱ նախագահության շենքում տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը։
2026 թ. փառատոնին մասնակցելու համար Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 96 հայտ, որից 81-ը՝ թիմային, 15-ը՝ անհատական: Դրանք իրականացրել է 177 սովորող: Փառատոնի եզրափակիչ փուլին կմասնակցի 77 նախագծային աշխատանք, որից 63-ը՝ թիմային, 14-ը՝ անհատական: Կմասնակցի 140 սովորող՝ 40 ուսումնական հստատությունից:
Միջոցառմանն ընդառաջ «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, փառատոնի հումանիտար ուղղվածությամբ նախագծերի գնահատող հանձնաժողովի անդամ Համո Սուքիասյանը ներկայացրել են ծրագիրը։
Թամարա Սարգսյանի նշմամբ՝ գիտության փառատոնն անցկացվում է հինգերորդ անգամ․ փառատոնի շրջանակում դպրոցականները ներկայացնում են տարբեր ուղղություններով ուսումնասիրություններ, նոր գաղափարների վերաբերյալ նախագծեր: Առաջին փուլում դպրոցականները պատմում են իրենց նախագծերի, թիմերի, իրականացման ձևաչափի, գաղափարների հղացման, ընտրված նախագծերի մասին: Հաջորդ՝ պաշտոնական գնահատման փուլում, համապատասխան բնագավառների մասնագիտական ժյուրին գնահատում է նախագծերը և ընտրում հաղթողներին։
«Արդեն երրորդ տարին է՝ հաղթող նախագծերը մասնակցում են երիտասարդ գիտնականների համար Եվրոպական միության մրցույթին և այս հարթակում նույնպես հնարավորություն են ունենում ցույց տալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունները»,- նշել է Թամարա Սարգսյանը և հավելել, որ 2021 թվականից ի վեր փառատոնը զարգացում է ունեցել. 2021 թվականին ներկայացվել է 38, 2022 թվականին՝ 29, 2023 թվականին՝ 67, 2024 թվականին՝ 80, 2025 թվականին՝ 91 նախագիծ։
«Ունեցանք մի իրավիճակ, երբ ներկայացված բոլոր նախագծերը չէին դիտարկվում, և եզրափակիչ փուլ էին անցնում միայն մրցունակ նախագծերը: Օրինակ՝ 2025 թվականին ներկայացված 91 նախագծից եզրափակիչ փուլ է անցել 62-ը: 2026 թվականին 96 հայտից եզրափակիչ փուլին կմասնակցի 77-ը։ Նախագծերի մեծ մասը ներկայացնում են խմբերով, բայց ունենք նաև անհատական նախագծեր: Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը գիտական ղեկավարի աջակցությամբ ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են հետազոտական աշխատանք, որի արդյունքները եզրափակիչ փուլում կներկայացնեն ժյուրիի գնահատմանը»,- նշել է Թամարա Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ներկայացվել են նախագծեր հետևյալ 5 անվանակարգերում՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ»:
Փառատոնի հումանիտար ուղղվածությամբ նախագծերի գնահատող հանձնաժողովի անդամ Համո Սուքիասյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարիների ընթացքում շարունակաբար աճել է թեմաների և մասնակիցների թիվը. «Անցնող երեք տարիների ընթացքում հասարակական գիտությունների բնագավառում (պատմություն, հոգեբանություն, տնտեսագիտություն, գրականագիտություն) շարունակաբար տեսնում ենք մասնակիցների աճ: Եթե երկու-երեք տարի առաջ մասնակիցների թիվը մեկ տասնյակը չէր գերազանցում, ապա այս պահին եզրափակիչ փուլ անցել է 18 մասնակից։ Վստահ եմ՝ այս թիվը հաջորդ տարի կավելանա։ Եվ սա, կարծում եմ, ԿԳՄՍ նախարարության նպատակային աշխատանքի և մրցույթի հանրայնացման արդյունքն է»:
Համո Սուքիասյանը, անդրադառնալով հասարակական գիտությունների բնագավառում դպրոցականների նորամուծությունների պրակտիկ գործածությանը, նշել է, որ կարևոր են դպրոցականների ինքնուրույն միտքը, նախագծային աշխատանքի կատարման ընթացքը, ուսուցչի կողմից դրված խնդիրների լուծման ձևը, ինչպես նաև նախագիծը ներկայացնելու հմտությունները։
Փառատոնին մասնակցում են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների միջին և ավագ դասարանների սովորողները: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Հինգ տարիների ընթացքում Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների միջին և ավագ դասարանների ավելի քան 750 սովորող փառատոնին ներկայացրել է ընդհանուր 322 նախագիծ։
Փառատոնի նորարարական և մրցունակ գաղափարների հեղինակներն ամեն տարի իրենց նախագծերը ներկայացրել են նաև ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառում և ԵՄ Երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին՝ ստանալով միջազգային խոշոր մրցույթներին ներկայանալու, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած հասակակիցների հետ շփվելու հնարավարություն։
Սովորողների հետազոտական թեմաները տարեցտարի բազմազան են դառնում՝ կենսաքայքայվող պոլիմերներից մինչև թափոնների վերամշակում, էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներից մինչև խելացի լուծումներ ամենօրյա կյանքում, նորարարական հայացք հայ դասականներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով և այլն։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց